Fitch-ը նվազեցրել է Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է եվրագոտու հինգ պետությունների՝ Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի ինքնավար վարկային վարկանիշները, որոնք 2011 թ.-ի դեկտեմբերի 16-ին հայտնվել էին նվազման ուղղությամբ վերանայման ցուցակում, հաղորդվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ գործակալությունը «ВВВ+» մակարդակում հաստատել է Իռլանդիայի երկարաժամկետ վարկանիշը՝ «բացասական» կանխատեսմամբ, երկարաժամկետ վարկանիշը հաստատել է «F2» մակարդակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելգիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը «АА+»-ից իջեցվել է մինչև «АА», Կիպրոսինը՝ «ВВВ»-ից մինչև «ВВВ-»,  Իտալիայինը՝ «А+»-ից մինչև «А-», Իսպանիայինն ու Սլովենիայինը՝ «АА-»-ից մինչև «А»:

Բելգիայի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «F1+» մակարդակում, Կիրպոսինը՝ «F3» մակարդակում, Իտալիայինը «F1»-ից նվազեցվել է մինչև «F2», Իսպանիայինն ու Սլովենիայինը՝ «F1+»-ից մինչև «F1»:

Բոլոր վարկանիշներով կանխատեսումը «բացասական է»: Բոլոր պետությունների վարկանիշներով վերին շեմը հաստատվել է «ААА» մակարդակում:

Բոլոր վարկանիշները հանվել են նվազման ուղղությամբ վերանայման ցուցակից: Միաժամանակ առաջիկա երկու տարվա ընթացքում նոր բացասական վարկանիշային գործողությունների հավանականությունը պահպանվում է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img