«Հայաստան» առևտրի կենտրոնի հետ կապված իրավիճակը խնդրահարույց կամ փակուղային չէ. Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» առևտրի կենտրոնի շենքի հետ կապված իրավիճակը խնդրահարույց կամ փակուղային չէ, ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Շենքը, որտեղ գտնվում է «Հայաստան» առևտրի կենտրոնը, դարձել է Ամերիաբանկի սեփականությունը փոխառուի կողմից վարկային պարտականությունները չկարատելու կապակցությամբ: Սեփականության իրավունքի հավաստագրի պատճենի համաձայն, որը ներկայացրել է բանկը, շենքը բանկի սեփականությունն է դարձել 20011 թ.-ի դեկտեմբերի 16-ից:

«Կարող եմ ասել, որ նորմալ վարկային գործընթաց է ընթանում: Հատկացվել է վարկ, որը ժամանակին չի սպասարկվել: Բանկը գործում է օրենքի շրջանակներում, և ես կարծում եմ, որ խնդիրը լուծելի է», – ասել է Ջրբաշյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ չնշելով վարկի չափը:

«Լինելով տնօրինության անդամ՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում: Մենք այսօրվա դրությամբ այս հարցում որևէ լուրջ խնդիր չենք տեսնում: Իրավիճակը լուծելի է և փակուղային չէ», – ավելացրել է Ջրբաշյանը:

Ավելի վաղ բանկի տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ Ամերիաբանկը ծանուցում է ուղարկել «Հայաստան» առևտրի կենտրոնի վարձակալող «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին՝ մեկ ամսվա ընթացքում տարածքն ազատելու հանձնարարությամբ, ինչը չի կատարվել:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայներարտբանկ», վերանվանվել է  2008թ.-ի մայիսին) հիմնադրվել է բանկի հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր ժողովի որոշմամբ: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 99%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` « Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img