«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը 24-27 տոկոս մասնաբաժնով առաջատար դիրքում է ապահովագրության շուկայում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանն է պատկանում երկրի ապահովագրական շուկայի շուրջ 24-27 տոկոսը, ասել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«ԱՊՊԱ-ի գծով ընկերության մասնաբաժինը 2011 թ.-ի ինը ամիսների ընթացքում կազմում է 33-35 տոկոս», – չորեքշաբթի ասել է նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Գրիգորյանը նաև պարզաբանել է, որ իր ներկայացրած տվյալները դեռևս նախնական են, քանի որ տարվա վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել:

Ռոսգոսստրախ ընկերության բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետիրական խորհրդի անդամ, Հայաստանի հարցերի համակարգող Ռաֆայել Մինասբեկյանն իր հերթին նշել է, որ հայկական շուկայում առաջատարի դիրքի ապահովման վերաբերյալ մեկ տարի առաջ ստանձնած պարտավորությունները կատարվել են:

««Ռոսգոսստրախ-Արմենիան» այսօր Հայաստանում ապահովագրության առաջատարն է: Սա շատ լավ արդյունք է: Մեզ համար սա ռազմավարական նպատակ է», – ընդգծել է նա՝ ավելացնելով, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը կատարել է այս խնդիրը բավականին սեղմ ժամկետներում:

Մինասբեկյանը նշել է, որ առաջատար լինելու գաղտնիքը հիմնականում կախված է աշխատակիցների թիմից:

«Տեխնոլոգիաները, ներդրումները, ցանցը, գովազդը, մարկետինգը չափազանց կարևոր են, սակայն ոչինչ չի կարելի անել, եթե չկա թիմ: «Ռոսգոսստրախ Արմենիայի» թիմը հավաքվել է հաղթանակի համար, և այն արդեն դառնում է հաղթողների թիմ», – ասել է նա:

Նրա խոսքերով՝ Հայաստանում համախառն վճարները կազմում են 6,54 մլրդ դրամ, և շուկայում երկրորդ տեղը զբաղեցնող ընկերությունից տարբերությունը նախնական գերազանցում է 25 տոկոսը:

Փոխնախագահը նաև ընդգծել է, որ ընկերության համար կարևոր է նաև զբաղեցնել առաջատարի դիրքը ոչ միայն վճարների մասով, այլև ծառայության մակարդակով:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img