ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Cosmopolitan Հայաստան ամսագիրը նոր առաջարկ են ներկայացնում ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվարից ՎՏԲ-Հայաստան Բանկը և Cosmpololitan Հայաստան ամսագիրը Ավստրիական ավիաուղիների հետ համատեղ ներկայացնում են նոր բացառիկ արտոնություններ ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, արտոնությունները ենթադրում են ցանկացած մեկ ուղղությամբ լրացուցիչ բեռի տեղափոխման հնարավորություն,Վիեննա քաղաքի օդանավակայանի VIP գոտում անվճար ծառայություններ (Վիեննայի օդանավակայանում 2 ժամից ավել սպասելու դեպքում), ինչպես նաև հատուկ գնային առաջարկներ միայն ՎՏԲ-Cosmopolitan քարտապանների համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ իրականացրեց Visa VTB Cosmopolitan քարտերի համատեղ նախագիծը, որը նախաձեռնվել էր անցյալ տարվա աշնանը: Նախագծի շրջանակներում VTB Cosmopolitan քարտապանները ունեն զեղչեր և հատուկ առաջարկներ Հայաստանի լավագույն առևտրասպասարկման սրահներում, որոնց ցանկը պարբերաբար ավելանում է և թարմացվում: ՎՏԲ-Հայաստան Բանկը հետագայում էլ ընդլայնելու է գրավիչ քարտային պրոդուկտների շարքը, որը կնպաստի Հայաստանի բնակչության մոտ ապրանքի դիմաց անկանխիկ վճարման սովորության զարգացմանը»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Cosmօpolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանն իր հերթին նշել է, որ VTB Cosmopolitan քարտը մեծ հաջողություն է վայելում ընթերցողների շրջանում: «Մենք շատ ուրախ ենք, որ VTB Cosmopolitan քարտապանների քանակն ամեն ամիս ավելանում է: Իսկ Ավստրիական ավիաուղիների հետ համատեղ նախագիծը հնարավորություն կտա VTB Cosmopolitan քարտապաններին ճամփորդել հատուկ արտոնություններով, ինչը կդարձնի ճանապարհորդությունը անմոռանալի, իսկ թռիչքն՝ էլ ավելի հետաքրքիր Cosmօpolitan Հայաստան ամսագրի հետ միասին: Հետագայում նախատեսվում են նաև մի շարք այլ համատեղ նախագծեր VTB-Cosmօpolitan-ի հետ»,- ասել է Ութմազյանը:

«Ավստրիական ավիաուղիները և ՎՏԲ-Հայաստան Բանկը գնահատում են այնպիսի արժեքներ, ինչպիսին են գերազանց սպասարկումը, հուսալիությունն ու հաճախորդների հետ մանրակրկիտ աշխատանքը: Երկու ընկերությունների մոտ էլ մեկ նպատակային լսարան է, և մեր կողմից ՎՏԲ-Cosmօpolitan քարտապաններին առաջարկվող բացառիկ արտոնություններից ու առաջարկություններից հաղթում են բոլոր ներգրավված կողմերը, և ամենակարևորը` հաճախորդները»,- ասել է Հայաստանում Ավստրիական ավիաուղիների ներկայացուցիչ Լուկաս Նեգեդլին:

«Բացի այդ, հատուկ VTB Cosmopolitan քարտապանների համար Cosmopolitan Հայաստան ամսագիրը, Ավստրիական ավիաուղիները և VIP Travel ընկերությունը համատեղ ընթացիկ տարվա փետրվարին առաջարկում են Միլանում Cosmo Shopping Tour՝ սկսած 195 000 դրամից: Տվյալ համագործակցության շրջանակներում՝ VTB Cosmopolitan քարտապաններին սպասվում են բացառիկ անակնկալներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
2011թ. աշնանը ՎՏԲ-Հայաստան Բանկը և Cosmօpolitan Հայաստան ամսագիրը հայտարարեցին Visa VTB-Cosmopolitan համատեղ կանացի քարտերի թողարկման մասին: VTB-Cosmopolitan քարտը կարողացավ կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն վայելել Հայաստանի կանանց շրջանում, քանի որ այս քարտը քարտապաններին տրամադրում է մի շարք առավելություններ:

Քարտի արտոնություններն են՝ Cosmopolitan Հայաստան ամսագրի անվճար բաժանորդագրություն, կանացի պայուսակի կորստի ապահովագրություն, վարկային գիծ` ամենաերկար վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով` 55 օր, զեղչեր և հատուկ առաջարկներ Հայաստանում կանանց համար մասնագիտացված լավագույն առևտրի/սպասարկման սրահներում, որոնց թվում են խանութներ, գեղեցկության կենտրոններ, բժշկական կենտրոններ և այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img