Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքից դժվար թե հնարավոր լինի խուսափել, բայց դրան հնարավոր է պատրաստվել, ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Ցավոք, ճգնաժամ կլինի: Ինձ թվում է, որ երկրորդ ալիքը բավական ծանր կլինի: Ես դեռ չեմ տեսնում եվրոպական, համաշխարհային կամ ռուսական մակրոտնտեսական առումով, որ դրանից հնարավոր է խուսափել: Բայց հնարավոր կլինի մեղմացնել»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:
Այդ կապակցությամբ Մինասբեկյանը նշեց, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունն իր 90-ամյա պատմության ընթացքում պակաս ճգնաժամեր չի ապրել և դիմակայելու փորձ ունի:

«Բաղադրատոմսը պարզ է: Չհուսալ, որ ամեն ինչ հաջող կավարտվի, այլ նախապես պատրաստվել դրան: 2008թ.-ի ճգնաժամին արդեն պատրաստ ենք եղել 2007թ.-ի նոյեմբերից, և ըստ 2008թ.-ի ճգնաժամի արդյունքների, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունն աճել է  ծավալներով և ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը:

Այդ կապակցությամբ փոխնախագահը պարզաբանեց, որ 2008թ.-ին ընկերությունը շուրջ 7000 արհեստավարժ աշխատակիցներ է հավաքագրել՝ հասկանալով, որ շատ մարդիկ դուրս կմնան, երբ սկսվեն «հիստերիկ» զանգվածային կրճատումները, և դրա հետևանքով 2008թ.-ի ֆինանսական արդյունքը երկար տարիներ շարունակ լավագույնն է եղել:
«Ցանկացած ճգնաժամ հնարավորություն է, և դա միշտ էլ այդպես է անկախ բիզնեսի ձևից: Ավելի լավ է պատրաստվել, իսկ եթե ամեն ինչ լավ ավարտվի՝ ավելի լավ»,- ավելացրեց Մինասբեկյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img