Ավելի քան 120 երիտասարդ հայկական ընտանիք կարող է ավտովարկ ստանալ ցածր տոկոսադրույքներով

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 120 երիտասարդ հայկական ընտանիք հնարավորություն կստանա ավտոմեքենա ձեռք բերել ցածր տոկոսադրույքով վարկերի միջոցով, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«2012 թ.-ի ապրիլի 15-ին մեկնարկում է «Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագիրը, որը ներառված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թ.-ի նախընտրական ծրագրում», – ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը:

Նրա խոսքերով՝ ԿԲ-ի հետ բանակցությունների արդյունքում մշակվել են ավտովարկավորման պայմաններ երիտասարդ ընտանիքների համար, որոնց համաձայն՝ պետությունը սուբսիդավորելու է վարկի արժեքի 2 տոկոսը: Արդյունքում, վարկերը տրամադրվելու են փոխառուներին տարեկան տասը տոկոսով՝ 7-10 տարով:

«Նախագծի իրականացման նպատակով տրամադրվել է 500 մլն դրամ: Երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կտրվի ձեռք բերել ավտոմեքենա «Kia Motors» ավտոսրահում, որտեղ ներկայացված են երեք դասի ավտոմեքենաներ ամենամատչելի գներով», – նշել է Քարամյանը:

Նա նաև ընդգծել է, որ վարկով ավտոմեքենա կարող են ձեռք բերել այն ընտանիքները, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 60 տարեկանը: «Բացի այդ, ընտանիքի անդամներից ոչ մեկն իր անունով գրանցված տրանսպորտային միջոց չպետք է ունենա, և ամուսիններից յուրաքանչյուրի եկամուտը պետք է ամսական չլինի 60 հազար դրամից ցածր», – նշել է նա:

Նախագիծն իրականացվում է Հայ-գերմանական հիմնադրամի և ԿԲ-ի համատեղ ֆինանսավորմամբ: ($1-388, 57 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img