Հունաստանի չվերահսկվող դեֆոլտի դեպքում եվրագոտու կորուստները կգերազանցեն 1 տրիլիոն եվրոն. վարկատուներ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հունաստանի պետական պարտավորությունների գծով չվերահսկվող դեֆոլտը եվրագոտու համար կարող է արժենալ ավելի քան 1 տրիլիոն եվրո, ինչպես նաև այն կարող է հանգեցնել նրան, որ Իսպանիայի և Իտալիայի կառավարությունները ստիպված լինեն դիմել միջազգային վարկատուներին ֆինանսական օգնություն ստանալու համար, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով Ֆինանսների միջազգային ինստիտուտի (Institute of International Finance, IIF) գաղտնի զեկույցին:

Հունաստանը ԵՄ-ի և ԱՄՀ-ի, ինչպես նաև IIF-ի համաձայնությունից հետո պարտքի վերակառուցվածքայնացման ծրագիր է հայտարարել, որը կոչված է չեղյալ հայտարարել է շուրջ 360 միլիարդի մեկ երրորդը: Վարկատուները համաձայնել են նոմինալ 53,5 տոկոսի չեղյալ հայտարարելուն, մի շարք դեպքերում արժեկտրոնի մարման և եկամտի կրճատման ավելի երկարատև ժամկետի պատճառով չեղյալ հայտարարելու արդյունավետ ծավալը կհասնի նոմինալի 68 տոկոսի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնավոր վարկատուները կարող են մասնակցել ծրագրին մինչև հինգշաբթի՝ մարտի 8-ը: Նախօրեին 12 վարկային կազմակերպություն, այդ թվում նաև այնպիսի հսկաներ, ինչպիսիք են BNP Paribas-ը, Commerzbank-ն ու Deutsche Bank-ը հայտարարեցին, որ աջակցում են PSI-ին: Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսն իր հերթին հայտարարել է, որ երկրի իշխանություններն ակնկալում են, որ ծրագրին մեծ թվով ներդրողներ կմասնակցեն:

PSI-ի արդյունավետության շեմը սահմանվում է մասնավոր ներդրողների ոչ պակաս քան 75 տոկոսի մասնակցությամբ, այսինքն՝ մեծամասնությամբ:

Գործարքի խափանման դեպքում երկիրը ստիպված կլինի բախվել պետական պարտավորությունների հետ կապված անկանոն դեֆոլտի հետ:

«Հունաստանի չվերահսկվող դեֆոլտը շատ լուրջ հետևանքների կհանգեցնի: Դժվար է հստակ նշել բոլոր այդ պայմանական պարտականությունների ծավալը, չնայած, որ դժվար չէ հասկանալ, որ գումարը կգերազանցի 1 տրիլիոն եվրոն», – նշվում է փաստաթղթում, որը, ինչպես նշում է գործակալությունը, տարածվել է IIF-ի անդամների շրջանում փետրվարի 18-ին:

IIF-ի հաշվարկներով՝ չվերահսկվող դեֆոլտի դեպքում էական կորուստներ կկրի նաև Եվրոպական կենտրոնական բանկը, որը ևս մեծ պարտքեր ունեցող երկրի խոշոր վարկատուն է: Փաստաթղթում նշվում է, որ նրա հաշվեկշռի վրա են գտնվում Հունաստանի կառավարության պարտավորությունները, որոնք կազմում են 177 մլրդ եվրո:

Բացի այդ, իրադարձությունների նման շրջադարձը կհանգեցնի Իսպանիայի և Իտալիայի համար էական աջակցության անհրաժեշտությանը, որի արժեքը կկազմի շուրջ 350 մլրդ եվրո, նշվում է IIF-ի զեկույցում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img