Sun, 9 February
-5.9 C
Yerevan
USD: 396.76 RUB: 4.10 EUR: 411.80 GEL: 141.91 GBP: 493.89
spot_img

Daily Archives: Mar 12, 2012

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 12-ին գործարքներ չլինելու պատճառը շուկայի մասնակիցների մտավախությունն է

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 12-ին արտարժույթի առուվաճառքի գործարքների բացակայությունը պայմանավորված է շուկայի մասնակիցների այն մտավախությամբ, որ դրամն արժեզրկումից պաշտպանելու նպատակով կմիջամտի Կենտրոնական բանկը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է երեք տարում Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի հեռանկարային զարգացման ծրագրի խնդիրների իրականացումը երեք տարում այնպիսի ֆինանսական ցուցանիշներ կապահովի, որոնք թույլ կտան բանկին Հայաստանի ֆինասնական շուկայի առաջատարի դիրքը զբաղեցնել, նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ծրագրում է մինչև 2014 թվականը ՓՄԲ վարկային պորտֆելը հասցնել 60 մլրդ դրամի

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ծրագրում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման իր պորտֆելը հասցնել 60 մլն դրամի, ասաց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հայտնվել են Չինաստանի և եվրագոտու բացասական վիճակագրության ֆոնի հետևանքով առաջացած ճնշման տակ

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին վեց շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1663,40 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր Չինաստանից և եվրագոտուց ստացած նորություններով, ինչպես նաև Հունաստանի պարտքի դուրսգրման վերաբերյալ պահպանվող անորոշությամբ:

ԶԵԱԲ-ը մտադիր է 2012թ.-ին կրկնապատկել Հայաստանի իր ներդրումային պորտֆելը

Զարգացման եվրասիական բանկը մտադիր է 2012թ.-իընթացքում կրկնապատկել Հայաստանի իր ներդրումային պորտֆելը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ԶԵԱԲ վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը ԶԵԱԲ-ից 10 մլն դոլարի վարկ կստանա ՓՄՁ-ի ֆինանսավորման համար

Երկուշաբթի ստորագրված պայմանագրի համաձայն՝ Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագրով:

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 5-9-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային հատվածում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն ավելացավ 0,37 տոկոսով՝ հասնելով 390,17 դրամի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 15,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը 50,34 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացավ 0,39 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 10-ին, կազմեց 391,44 դրամ: