ՄՖԿ-ն Բիբլոս Բանկ Արմենիային 10 մլն դոլարի վարկ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի.  /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիբլոս Բանկ Արմենիան երեքշաբթի 10 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային և բնակարանային վարկավորման համար:

Համաձայնագիրը կնպաստի Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացմանը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:

«Ֆինանսավորման շրջանակներում Հայաստանի քաղաքացիները բանկի օգնությամբ հնարավորություն կստանան գնել ժամանակակից էներգարդյունավետ բնակարաններ, ինչպես նաև նորոգել արդեն իրենց պատկանող բնակարանները`ժամանակակից  էներեգախնայող տեխնոլոգիաների և շինանյութի միջոցով»,- հայտնեց «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ վարկերը կտրամադրվեն մինչև 15 տարի ժամկետով ԱՄՆ դոլարով,  վարկի առավելագույն գումարը կարող է հասնել 100 հազար դոլարի, իսկ տոկոսադրույքը կախված կլինի շուկայում տիրող իրավիճակից:

«Ծրագիրը վերջնական պատրաստ կլինի տարվա երկրորդ կեսին, և մոտավորապես երեք ամսից մենք կսկսենք վարկեր տրամադրել բնակարանների ձեռք բերման կամ վերանորոգման համար, պայմանով,որ վերանորոգման ծախսերի ամենաքիչը 50%-ը  կօգտագործվեն էներեգախնայող տեխնոլոգիաների ներդրման համար: Սա, մեր հաշվարկներով, թույլ է տալիս ունենալ 10 տոկոս էներգախնայողություն»,-նշեց նա:

Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով ՄՖԿ տարածաշրջանային տնօրեն Տոմաշ Տելման (Tomasz Telma) իր հերթին նշեց, որ վարկի տրամադրմանը զուգահեռ ՄՖԿ-ն «Բիբլոս Բանկ Արմենիա»-ին խորհրդատվական ծառայությունների փաթեթ կտրամադրի:

«ՄՖԿ-ն մեծ փորձ ունի Էներգարդյունավետության բարձրացման ծրագրերի ներդրման գործում: Խորհրդատվական ծառայությունների փաթեթի շրջանակներում նախատեսվում է մասնագետներ վերապատրաստել էներգարդյունավետ նախագծերի մշակման ոլորտում »,- ասաց նա:

Թելմայի խոսքերով, մի կողմից ծրագիրն ուղղված է երկարաժամկետ ֆինանսավորման տրամադրմանը Հայաստանում հաջողությամբ զարգացող Բիբլոս Բանկին, մյուս կողմից օգնում է Հայաստանին խնայել էներգառեսուրսները, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը և դրանով իսկ խթանել կլիմայի գլոբալ փոփոխոխության դեմ պայքարի գործընթացը:

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի:  2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում:

2007թ.-ին Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ի կողմից: Վերջինը հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.-ին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը («ԶՎԵԲ») և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը («ՕՄԶՀ») ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ՝ «ԶՎԵԲ»՝ 25% + 1 բաժնետոմս, իսկ «ՕՄԶՀ»՝ 10%-ը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img