ՄՖԿ-ն նախատեսում է բազմամիլիոն ներդրումներ կատարել Հայաստանի էներգամատակարարման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) նախատեսում է նվազագույնը մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդնել Հայաստանի էներգամատակարարաման ոլորտում, հայտարարեց Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման (Tomasz Telma):

«Մեր թիմը մասնագետների հետ հետազոտում է շուկան պարզելու համար, թե ինչպիսի էներգախնայող ապրանքների ներդրումն ավելի նպատակահարմար կլինի Հայաստանում», – ասաց նա երեքշաբթի Բիբլոս Բանկ Արմենիայի հետ հիփոթեքային ֆինանսավորման ոլորտում 10 մլն դոլարի վարկային համաձայնագրի ստորագրման ժամանակ:

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիբլոս Բանկ Արմենիան 10 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային և բնակարանային վարկավորման համար՝ բնակարանների էներգարդյունավետության բարձրացման նպատակով: Համաձայնագիրը կնպաստի Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացմանը, էներգիայի տնտեսմանը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը:

Թելմայի խոսքով՝ ՄՖԿ-ն հուսով է, որ հնարավորություն կունենա աշխատել նաև այլ հայկական բանկերի հետ բիզնեսի և առևտրի ոլորտում էներգախնայող ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Սա հանրապետությունում մեր առաջնահերթ ուղղություններից մեկն է, և Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրվող վարկը մեր կողմից այս ոլորտում ներդրվող առաջին ապրանքներից մեկն է», – նշել է նա:
Թելման տեղեկացրեց, որ ՄՖԿ-ի ծրագրերն ուղղված կլինեն մաքուր էներգիայի աղբյուրների ստեղծմանը, որոնք կնվազեցնեն Հայաստանի կախվածության մակարդակը ներկրվող էներգակիրներից:
«Մյուս կողմից, մենք աշխատում ենք բանկերի և շուկայի մասնակիցների հետ, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորել նման նախագծեր, որոնց իրականացման արդյունքում կնվազի էներգիայի սպառումը», – ավելացրել է նա:

2011 թ.-ի սկզբին Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համատեղ 100 հայկական ընկերությունների շրջանում ՄԿՖ-ի անցկացրած հետազոտության համաձայն, էներգարդյունավետության ոլորտում Հայաստանի ներդրումային ներուժը կազմում է շուրջ 200 մլն դոլար: Հետազոտության տվյալներով՝ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները կարող էին էներգածախսերի գծով տնտեսել մինչև 14,5 տոկոս՝ միջոցներ ներդնելով էներգամատակարարման ոլորտում:

Հայաստանը Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգկրված  IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին: IFC-ը 17 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 202 մլն դոլար 35 ծրագրերի շրջանակներում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img