NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 29-ին կազմել է մեկ դոլարի դիմաց 391,25 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 29-ի արդյունքում կազմել է մեկ դոլարի դիմաց 391,25 դրամ՝ նախորդ առքուվաճառքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,46 տ.կ.-ով:

Ֆոնդային բորսայի կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 11 գործարք՝ ընդհանուր 1 մլն գումարի չափով  (դրամական համարժեքով շուրջ 391,3 մլն դրամ): Միաժամանակ NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 29-ին եվրոյով գործարքներ չեն իրականացվել:

Մարտի 29-ի արդյունքով միջին շուկայական փոխարժեքները կազմում են մեկ դոլարի դիմաց 390,3 դրամ, մեկ եվրոյի դիմաց 518,32 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img