KfW-ն Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի ագրոհատվածի ֆինանսավորման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գերմանական KfW բանկը Հայաստանին 15 մլն եվրո գումարի չափով վարկ կհատկացնի հանրապետության փոքր և միջին ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման ծրագրով, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) տնօրեն Գևորգ Թումանյանը, որի միջոցով իրականացվում են բանկի ծրագրերը:
«Այժմ աշխատանքներ են տարվում KfW-ի հետ նոր ծրագրի իրականացման ուղղությամբ, որի մեկնարկը նախատեսված է 2012թ.-ին: Ծրագիրը կուղղվի երկրի ագրոհատվածի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց նա:
Թումանյանը պարզաբանեց, որ բացի այդ 15 մլն եվրոյից, Գերմանիայի կառավարության կողմից հատկացված ևս 5 մլն դոլար կհատկացվի՝ որպես դրամաշնորհ:
ԳՀՀ տնօրենն ասաց, որ վարկից ստացված միջոցների մեծ մասը կուղղվի գյուղտեխնիկայի գնմանը, հողակտորների խոշորացմանը, ջերմոցների կառուցմանը և այլն:
Ըստ նրա՝ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև հինգ գործընկեր բանկերի ընտրությամբ մրցույթի անցկացում, որոնց միջոցով իրականացվելու է փոխառուների վարկավորումը: «Այժմ մրցույթն ընթացքի մեջ է, և շուտով կորոշվեն ծրագրի մասնակից բանկերը»,- ասաց Թումանյանը:
Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը:
Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 1995թ.-ից KfW գերմանական բանկի կողմից Հայաստանին մոտ 400 մլն եվրո ներդրումային ռեսուրս է հատկացվել։
Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենյակը Հայաստանում ստեղծվել է 2001թ.-ի սեպտեմբերի 14-ին: Ներկայում ԳՀՀ-ի կողմից իրականացվում է վեց վարկային ծրագիր, որոնցից երեքը ֆինանսավորվում են KfW գերմանական բանկի, մեկը՝ Համաշխարհային բանկի և երկուսը՝ ՀՀ կառավարության կողմից: Տվյալ ծրագրերի շրջանակներում առևտրային բանկերը ՓՄՁ-ի սուբյեկտներին շուրջ 62200 վարկ են հատկացրել՝ 180,2 մլրդ դրամ գումարի չափով ($1-391,17 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img