Մետաղի շուկա. թանկարժեք ակտիվներն աճել են ԱՄՆ-ից ստացված թույլ տվյալների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Առևտրային շաբաթվա առաջին օրը թանկարժեք մետաղների գնանշումները համաշխարհային առևտրային նստաշրջանն աճով են ավարտել: Ոսկու գինն աճել է ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական անբարենպաստ տվյալներից, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը, ինչպես նաև FOREX արժույթի միջազգային շուկայում արժութային հիմնական զույգի կայուն փոխարժեքից հետո: Արդյունքում, երկուշաբթի ոսկու գինն աճել է 1,37 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց հասնելով մինչև 1652,39 դոլարի:

Ոսկու շուկայի տրամադրությունների բարելավմանը նպաստել է նաև լուրն այն մասին, որ Հնդկաստանի ոսկերիչներն ուրբաթ ավարտեցին ոսկու առևտրի նոր հարկերի դեմ իրենց քսանօրյա գործադուլը: Արծաթի գնանշումները նույնպես օժանդակություն ստացան՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց բարձրանալով 0,25 տոկոսով՝ մինչև 31,8 ԱՄՆ դոլար, քանի որ կանխատեսվածից ավելի թույլ վիճակագրությունն ԱՄՆ աշխատաշուկայից ավելացրեց ամերիկյան կարգավորիչի մեղմ դրամավարկային քաղաքականության պահպանման հավանականությունը:

Թանկարժեք մյուս մետաղների՝ պլատինումի և պալադիումի գները նույնպես հետևեցին ոսկու դինամիկային: Առավելագույն աճ ցուցադրեցին պլատինումի գնանշումները: Այս ակտիվն աճեց 1,31 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1628 ԱՄՆ դոլար, իսկ պալադիումը՝ 0,97 տոկոսով՝ մինչև 651,3 ԱՄՆ դոլար:

Երեքշաբթի՝ ապրիլի 10-ին, ասիական առևտրային նստաշրջանի ընթացքում թանկարժեք մետաղները սակարկում էին աճի հետ Ատլանտայում Բերնանկեի այն  հայտարարությունից հետո, թե հնարավոր է՝ կարգավորման հետագա քայլեր պահանջվեն: Սակայն թանկարժեք մետաղների գնանշումների աճը շարունակական չէր, քանի որ Բերնանկեն չմեկնաբանեց ամերիկյան կարգավորիչի մոնետար քաղաքականության հետագա մեղմացման հավանականությունը: Չինաստանի արտաքին առևտրի սալդոյի բարենպաստ տնտեսական վիճակագրությունը նույնպես նպաստեց մետաղի շուկայի մասնակիցների տրամադրությունների բարելավմանը:

Կարճաժամկետ հեռանկարում թանկարժեք մետաղների գները կշարունակեն որոշվել ամերիկյան արժույթի դինամիկայով: Դրա նվազման շարունակության դեպքում մետաղների գնանշումները կարող են շարունակել աճը: Իսպանիայից ստացված դրական լուրերը 10 մլրդ եվրոյով ծախսերի կրճատման մասին առողջապահության և կրթության ծախսերի նվազեցման միջոցով նույնպես կարող են նպաստել ամերիկյան արժույթի նվազմանը՝ օժանդակելով մետաղի գնանշումների աճին: -0-

Միքայել Վերդյան, Forex Club վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img