ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը Չեմպիոնների լիգայի երկու ուղեգրի խաղարկություն կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012թ ապրիլի 14-ին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Արմենիա մասնաճյուղում տեղի կունենա MASTERCARD UEFA CHAMPIONS LEAGUE քարտի քարտապանների կողմից սպասված UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի երկու ուղեգրերի խաղարկությունը:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությանը կմասնակցեն Բանկի MASTERCARD UEFA CHAMPIONS LEAGUE Քարտի թվով 100 առավել ակտիվ քատապանները:

Ուղեգրերի յուրաքանչյուր փաթեթը նախատեսված է 2 անձի համար և ներառում է 2 ավիատոմս դեպի Մյունխեն, 4-օրյա կացություն 4 աստղանի հյուրանոցում և եզրափակիչ խաղի 2 տոմս:

Բացի այդ, միջոցառմանը ներկա գտնվող քարտապանների միջև ևս տեղի կունենա խաղարկություն, որի ընթացքում կխաղարկվեն MasterCard-ի և UEFA Չեմպիոնների Լիգայի լոգոտիպերով մրցանակներ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: 2006թ.-ին բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարևոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր կապիտալի, ակտիվների, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկերը և այլ փոխատվությունների մեծությունները, քարտերով կատարվող գործառնությունների ծավալը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img