«Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» ցուցահանդեսն է բացվել Աշտարակում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ երեքշաբթի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմություն» ցուցահանդեսը:

Ըստ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի՝ ցուցահանդեսն ուղղված է Աշտարակի բնակիչներին ազգային արժույթի և դրամաշրջանառության պատմությանը, ինչպես նաև ԿԲ գործունեությանը ծանոթացնելուն:

«Ցուցահանդեսն ինչպես ճանաչողական, այնպես էլ կրթական նպատակ է հետապնդում: Տվյալ նախաձեռնությամբ ԿԲ-ն փորձում է դպրոցականներին, ուսանողներին և հանրապետության մարզերի բնակչությանը հնարավորություն ընձեռել ծանոթանալ իր գործունեությանը»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Դարբինյանը:

Դարբինյանն ասաց, որ այդ հնարավորությունից կարող են օգտվել նաև Երևանի դպրոցականները, ովքեր այցելում են Կենտրոնական բանկ և էքսկուրսիաների միջոցով ծանոթանում են նրա գործունեությանը:

ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանն իր հերթին նշեց, որ հայկական դրամաշրջանառության պատմությունն այնքան մեծ է, որ մեկ ցուցահանդեսով պարզապես հնարավոր չէ այն ներկայացնել լիարժեք ծավալով:

«Այստեղ մենք փորձել ենք ներկայացնել բոլոր հայկական դրամները՝ Արտաշիսյանների մանրադրամներից մինչև Երրորդ Հանրապետության թղթադրամները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ցուցադրությունը ներառում է միայն մանրադրամների և թղթադրամների բնօրինակները:

Ցուցահանդեսին ներկայացված են Արտաշիսյան հարստության հին մանրադրամները, Կիլիկյան թագավորների միջնադարյան մանրադրամները, Ռուսաստանի Կայսրության, Անդրկովկասյան Կոմիսարիատի, Առաջին Հանրապետության, Անդրկովկասյան Դաշնության, ԽՍՀՄ-ի ժամանակների թղթադրամները, ինչպես նաև Երրորդ Հանրապետության մանրադրամները, թղթադրամներն ու հուշադրամները:

Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 23-ը: Տեղական իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվի ցուցահանդեսներին աշակերտների այցելությունները:

Նման ցուցահանդեսներ նախկինում բացվել են հանրապետության Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img