Բանկերի միավորումը պետք է տեղի ունենա շուկայի պահանջով. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկերի միավորումը պետք է տեղի ունենա շուկայի պահանջով, քանի որ դա նրանց համախմբման ամենաարդյունավետ տարբերակն է, գտնում է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Կա բանկերի միավորման երկու տարբերակ. շուկայական միավորում, երբ դա պահանջում է շուկան, և կարգավորող մարմիների նախաձեռնությամբ իրականացվող միավորում: Ես շուկայական միավորման կողմնակից եմ, քանի որ դա ամենաարդյունավետ տարբերակն է»,- «ԱՌԿԱ» գործակալությանն է ասել Օսիպյանը:
Խոսելով հայկական բանկերի 2012թ. ընդհանուր միտումների մասին՝ ՀԲՄ նախագհն ընդգծեց, որ տարվա ընթացքում բանկերը կընդարձակեն մանրածախ բիզնեսի առկայությունը շուկայում, կփորձեն դրամով վարկերի մեծ ծավալներ ապահովել, ավելի հետաքրքրված կլինեն գյուղատնտեսական ոլորտով, կսկսեն դիտարկել այնպիսի նոր գործիքներ, ինչպիսիք են ֆակտորինգը և լիզինգը, ինչպես նաև ուժեղացնել ռիսկերի կառավարման համակարգը:
Հայկական բանկերի 2011թ. չորրորդ եռամսյակի միջանկյան հաշվետվությունների տվյալներով՝ Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 2,1 տրլն դրամ՝ 2010թ.-ի համեմատ աճելով 33,6%-ով: Համախառն պարտավորությունների ծավալը կազմել է 1,7 տրլն դրամ (աճը՝ 38,8%), իսկ ընդհանուր կապիտալը՝ 376,4 մլրդ դրամ (աճը՝ 14,3%): Միաժամանակ բանկային համակարգի եկամուտը 2011թ. արդյունքներով կազմել է 43,1 մլրդ դրամ՝ 2010թ.-ի համեմատ աճելով 30,5%-ով:
2011թ. դեկտեմբերի 31—ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ ($1-392, 76 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img