ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց փոխանցումների նոր՝ Card to card ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայությունն իր բոլոր Visa քարտապանների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից:
«Այսուհետ Բանկն իր քարտապաններին ընձեռում է հիանալի հնարավորություն հեշտությամբ և ակնթարթորեն փոխանցել գումարներ ՎՏԲ բանկի մի քարտից մյուսին բանկի ավելի քան 90 բանկոմատների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Card to card փոխանցման ծառայության առավելությունն է այն, որ ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի), յուրաքանչյուր փոխանցման դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի չափը կազմում է ընդամենը 0.2 % փոխանցված գումարի չափից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հաճախորդների սպասարկման գործընթացում կիրառվող հեռակառավարման գործիքակազմը` ի շահ հաճախորդների սպասարկման որակի և հարմարավետության անընդհատ բարձրացմանը: Visa Money Transfer համակարգին անդամակցումը կհանդիսանա ևս մեկ քայլ քարտային շուկայում Բանկի մրցակցային առավելությունների ընդլայնման ու ամրապնդման և Բանկի քարտապաններին ժամանակակից ծառայությունների տրամադրման համար»,- ասցա ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը:
Միաժամանակ նա նշեց, որ համակարգը Բանկի Visa քարտապաններին օրվա ցանկացած ժամի ընձեռում է հնարավորություն հեշտությամբ կատարել փոխանցումներ մեկ քարտից մյուսը Բանկի ընդարձակ բանկոմատային ցանցի միջոցով:
Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում» պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը և մուտքագրել փոխանցվող գումարը:
Բանկոմատների տեղադիրքը և հասցեները հասանելի են Բանկոմատային քարտեզ ծառայության միջոցով, որը հաճախորդները կարող են անվճար ներբեռնել իրենց iPhone և Android հեռախոսներում Apple Store-ում և Android Market-ում տեղադրված ծրագրերի միջոցով կամ այցելելով ` http://www.multicarta.ru/vtb/map/ հղումով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img