Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ կգործարկվի Mobile Commerce ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ՓԲԸ-ն Boomerang Software ընկերության հետ համատեղ Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ կգործարկի Mobile Commerce ծառայությունը (առևտուր բջջային սարքի միջոցով):

«Վերջին տասնամյակում  բջջային հեռախոսը մեծ դեր է խաղում մարդու կյանքում և դադարել է միայն կապի միջոց լինել»,- ուրբաթ լրագրողներին ասաց «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, Քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նոր ծառայությունը, որը հնարավոր կլինի գործարկել սմարթֆոններում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով, հնարավորություն կտա կառավարել բանակային հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ, գնումներ, վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց, քարտից քարտ փոխանցումներ կատարել և այլն:

«Սկզբնական փուլում ծառայությունն անվճար կլինի, իսկ որոշ ժամանակ անց սիմվոլիկ վճար կսահմանվի մոտավորապես 100 դրամից չափով»,- ասաց Հակոբյանը:

Յունիբանկ ՓԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 2 799 մլն դրամ: Յունիբանկի բաժնետերերն են Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ ընկերությունը (75.43 տոկոս), Գագիկ Զաքարյանը (12.285 տոկոս) եւ Գեորգի Պիսկովը (12.285 տոկոս):

Յունիբանկն ունիվերսալ կազմակերպություն է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի: Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Յունիբանկն ունի 40 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Մոսկվայում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img