Tue, 10 March
2.1 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 7-11-ը $64,3 մլն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել շուրջ 64,3 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 392,07 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել 4,2 մլն եվրո և շուրջ 377,6 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 508,99 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,96 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 75,1 մլն դոլար, 12,1 մլն եվրո և 86,3 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 393,12 դրամ, 1 եվրոյի դիմաց 512,99 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,17 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջբանկային շուկայում հաշվետու ժամանակահատվածում 1 050 հազար դոլարի առուվաճառքի գործարք է իրականացվել՝ 1 դոլարի դիմաց 392,56 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ընդ որում ռուբլով և եվրոյով գործարքներ միջբանկային շուկայում չեն իրականացվել:

Բացի այդ, ապրիլի 30-ից մայիսի 6-ն  ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23,5 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44,9 մլն դոլար ($1 – 391,86 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img