Tue, 10 March
-5.9 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի ծավալը ապրիլին ավելացել է 8,1%,-ով՝ հասնելով 50,8 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի համախառն ծավալը 2012 թ.-ի ապրիլին կազմել է շուրջ 50,8 մլն դոլար կամ ավելի քան 19,9 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ մարտի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել 8,1 տոկոսով, այսինքն՝ շուրջ 1,6 մլն դոլարով: Միաժամանակ ապրիլին իրականացված գործարքների ընդհանուր թիվը, մարտի  համեմատ, կրճատվել է 16,2 տոկոսով՝ ամսվա արդյունքում կազմելով 367 գործարք:

Ապրիլի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է ապրիլի 16-ին՝ շուրջ 8,2 մլն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ ապրիլի 2-ին՝ մոտ 200 հազ. դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին:

NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների արդյունքում դեկտեմբերին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 383,6 դրամ: (1 դոլարը 387,04 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img