ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 3,5-4,8 տոկոսի սահմաններում, ասվում է «ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում»:

Ինչպես նշվում է փաստաթղթում, կանխատեսումը վերանայվել է համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ դրական սպասումների ձևավորման կապակցությամբ, ինչը Հայաստանում ներքին և արտաքին պահանջարկի վերականգնման տեմպերի արագացման կհանգեցնի:

Սպասվում է, որ արտադրության ոլորտում ավելացված արժեքը 2012 թվականին կկազմի 8,5-10,5%, ինչին հիմնականում կօգնեն լեռնահանքային, մետաղագործական, սննդի արդյունաբերության գործող խոշոր ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների մեծացմանը:

Կենտրոնական բանկի ծրագրի համաձայն, այս ցուցանիշի աճը կխթանեին խմիչքների արտադրության ծավալների ակնկալվող մեծացումը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում  2,5-4,5% աճ կլինի էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում շինարարարական աշխատանքների ծավալների մեծացման հաշվին:
Ծառայությունների ոլորտում 2,8-4,8% աճ է կանխատեսվում:
Գյուղատնտեսության ոլորտի կանխատեսումները գրեթե չեն փոխվել. 2012 թվի արդյունքներով այս ոլորտում աճը 3-5% կկազմի:
Հայաստանի պետբյուջեի համաձայն ՀՆԱ աճը ծրագրված է 4,2%-ի սահմանում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img