«Idram»-ի հաճախորդներն այսուհետ կարող են կանխիկացնել էլեկտրոնային փողերը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ./ «Idram» ընկերությունը՝ Պրոմեթեյ բանկի և քարտային վճարումների միջազգային MasterCard International համակարգի հետ համատեղ, հինգշաբթի ներկայացրեց նոր վճարային Master Standard քարտը, որը թույլ է տալիս կանխիկացնել վիրտուալ հաշիվը «Idram» համակարգում:
Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Idram»-ի տնօրեն Գայանե Ստեփանյանը, այսուհետ ընկերության հաճախորդները կարող են անվճար ստանալ Master Standard քարտ, որի օգնությամբ հաշված վայրկյանների ընթացքում կարող են, մասնավորապես, կանխիկացնել իրենց վիրտուալ հաշիվները և քարտային վճարումներ իրականացնել:
Նա նշեց, որ ընկերություն արդեն Master Standard քարտ ստանալու մեծ քանակությամբ հայտեր են ստացվել:
Պրոմեթեյ բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշեց, որ Master Standard-ի ստացողի անունով բանկային հաշիվ կբացվի, սակայն քարտապանը չի վճարի հաշվի սպասարկման կամ քարտի համար:
«Idram» ընկերության տնօրենի օգնական Գևորգ Պողոսյանն իր հերթին նշեց, որ տվյալ պահին «Idram» համակարգում գրանցված է մոտ 50 հազ. օգտվող, որոնցից 5 հազարը ակտիվ են: Միայն 2011թ.-ին «Idram»-ում էլեկտրոնային փողերի աճը կազմել է 110%:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img