ԱՄՀ-ն վերանայել է 2012թ. Հայաստանի ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը դեպի իջեցում՝ մինչև ՀՆԱ 10%

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է  Հայաստանի 2012թ. ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտը դեպի իջեցում՝ մինչև ՀՆԱ 10% և 2013թ.՝ մինչև ՀՆԱ 8,7%:
Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ հայկական արտահանման ծավալները 2012թ. կանխատեսվում են ավելի քան $1,6 մլրդ., 2013թ.՝ ավելի քան $1,73 մլրդ., իսկ ներկրման ծավալը՝ ավելի քան $3,7 մլրդ. և $3,8 մլրդ.՝ համապատասխանաբար:
Ինչպես նշվում է ԱՄՀ «Հայաստանին ընդարձակված ֆինանսավորման և վարկավորման ծրագրերի չորրորդ դիտարկում» զեկույցում, քանի որ ֆիսկալ համախմբման տեմպերը դանդաղում են, ապա տնտեսության շարունակվող վերականգնումը կօժանդակվի փոխանցումների հետագա աճով և բիզնես միջավայրի բարելավմամբ:
«Ընդ որում, բիզնես միջավայրը պետք է խստացնի ներքին մրցակցությունը, նպաստի արտադրողականության մակարդակի, ներդրումների ծավալների և արտահանման, այդ թվում՝ արտադրության ոչ ավանդական տեսակների (տեղեկատվական տեխնոլոգիաներ) աճին»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ հայկական դրամի ճկունությունը նույնպես կնպաստի տնտեսության վերականգնմանը, միաժամանակ կենսաթոշակային և ապահովագրական ոլորտի բարեփոխումները բարենպաստ կանդրադառնան մասնավոր խնայողությունների մակարդակի վրա:
«Արտահանումը դեռևս կախված է մնում համաշխարհային գների տատանումներից, մասնավորապես, մետաղի հանքաքարի: Սակայն գների կանխատեսումները աջակցում են արտահանման ծավալի աճին՝ դոլարային արտահայտությամբ, միաժամանակ տվյալ աճը պահպանվում է կայուն մակարդակի վրա»,- կարծում են ԱՄՀ փորձագետները:
Ռուսական տնտեսության շարունակվող, իհարկե՝ ավելի դանդաղ տեմպերով, քան 2001թ.-ին, առողջ աճը, որը դեպի Հայաստան կատարվող փոխանցումների գրեթե  90%-ի աղբյուրն է, կերաշխավորի միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող մասնավոր փոխանցումների և մյուս հոսքերի շարունակվող բարձրացումը: Միաժամանակ արտասահմանյան ուղիղ ներդրումների հոսքը բավականին զգուշավոր է, ինչը պայմանավորված է գլոբալ տնտեսության զարգացման նկատմամբ առկա անորոշությամբ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img