Հայաստանի բանկային համակարգը կայուն է. USAID փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը կայուն է, կարծում է ավագ բանկային խորհրդական, USAID փորձագետ Սքոթ Կոլհաունը (Scott Calhoun):
«Կարծում եմ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը շատ լուրջ կարգավորիչ է, որը կայուն ստանդարտներ է հաստատել բանկերի համար՝ կապիտալի, ռիսկի աստիճանի ցուցանիշի (risk rates) և ռեզերվների տեսակետից»,- ասաց Կոլհաունը «ԱՌԿԱ» գործակալությանը:
Նրա խոսքերով՝ աշխարհն այսօր մտահոգված է տեսականորեն հնարավոր տնտեսական ցնցումների պայմաններում ֆինանսական կայունության ապահովման հարցով, մասնավորապես, կապված Եվրոպայի իրավիճակի հետ: Սակայն համաշխարհային գործընթացներում Հայաստանի թույլ ներգրավվածությունը թույլ է տալիս հուսալ, որ այդ բացասական երևույթները Եվրոպայից չեն գա Հյաստան: «Եվրոպայից ֆինանսական անկայությության անցման պոտենցիալ հնարավորությունը Հայաստան մեծ չէ»,- ասաց փորձագետը:
Միաժամանակ Կոլհաունը նշեց, որ Հայաստանի շատ փոքր ու միջին ընկերությունների համար դժվարացել է վարկերի և ֆինանսական միջոցների ստացման հասանելիությունը:
«Իրականում դրանք զարգացող շուկայի մի մասն են, և մինչև տարեվերջ USAID-ն այդ իրավիճակի շտկմանն ուղղված ծրագիր կներկայացնի, մասնավորապես, ծրագիրը կնպաստի Երևանի սահմաններից դուրս քաղաքացիներին և փոքր ընկերություններին ֆինանսական միջոցների ստացմանը»,- նշեց USAID փորձագետը:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img