ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր» մասնաճյուղն այսուհետ կսպասարկի հաճախորդներին ամբողջովին նորացված գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Քաղաք Երևան, Ազատության պողոտա հասցեում պաշտոնապես բացվել է ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Արաբկիր» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ապրիլի 14-ին և ավարտվել էին նախատեսված ժամկետին: Բացի վերանորոգման աշխատանքներից, «Արաբկիր» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:

«Միջոցների հիմնական ներդրումը ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի և սպասարկման կետերի ռեֆորմատի և վերանորոգման ծրագրում առաջին հերթին ձգտումն է ստեղծել քաղաքացիների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմաններ: Մեզ համար ամենակարևորը, որպեսզի հաճախորդը մեր Բանկ այցելելուց և նրա անձնակազմի հետ շփվելուց հաճույք ստանա, խնայի ժամանակը և բավարարված լինի կատարված գործարքից»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը:

Ըստ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանի, ««Արաբկիր» մասնաճյուղի վերանորոգումը հերթական քայլն է ՎՏԲ-Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարությամբ հաստատված խնդիրների հաջող իրականացմանը»:

«Կարծում եմ մեր հաճախորդներին դուր կգան կատարված փոփոխությունները, քանի որ այժմ մասնաճյուղը դարձել է առավել հարմարավետ և ժամանակակից: Մասնաճյուղում տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա, ամենակարևորն այն է, որ սա Հայաստանում առաջին բանկն է, որը հնարավորութուն ունի հաճախորդներին և այցելուներին տրամադրել 24 ժամյա ծառայություն ամենատարածված բանկային տարբեր գործարքների մասով, այն է` տեղաադրվել է բանկոմատ դրամական միջոցների տրամադրման և հաշվից հաշիվ փոխանցումներ, կոմունալ վճարումներ իրականացնելու համար և այլն:

Բացի այդ,Telcell ընկերության հետ համատեղ տեղադրվել է տերմինալ, որը բացի ծառայությունների ողջ փաթեթից կարող է օգտագործվել նաև հաճախորդների հաշիվների համալրման և վարկերի մարման համար:

Ըստ Խաչատրյանի. այս ամենի առկայությունը անկասկած կհանգեցնի հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, և հետևաբար Բանկի հանդեպ հաճախորդների պահպանողականության բարձրացմանը:

«Մեր հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում և սպասարկում, պալաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հաճախորդներին վարկի ձևակերպում, հաշվադրամարկղային սպասարկում և այլն»,- նշեց նա:

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենը տեղեկացրեց նաև, որ մինչ այս տարվա վերջ նախատեսվում է ՎՏԲ-Հայաստան բանկի մի շարք մասնաճյուղերի ռեֆորմատ նման ձևով ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ երկրի մարզերում: Դրանց թվում են Մյասնիկյան, Էրեբունի, Մաշտոց, Խորհրդային, Սպանդարյան, Արմավիր, Գյումրի, Էջմիածին, Կոտայք և այլ մասնաճյուղերը:

«ՏելՍելլ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Արամ Ազատյանն իր հերթին նշեց ,որ ՎՏԲ-Հայաստան բանկն առաջին հայկական բանկն է, որն անցավ մի շարք գործարքների «ինքնասպասարկման» ռեժիմին «ՏելՍելլ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին միացված վճարային տերմինալների միջոցով:

«Մենք վստահ ենք, որ այս որոշումը թույլ կտա խնայել հաճախորդի ժամանակը և բարձրացնել նրանց սպասարկման որակը առավել պահանջված բանկային ծառայությունների վաճառքի ավտոմատացված գործընթացի, հերթերի կրճատման և սպասարկողների ծանրաբեռնվածության նվազեցման շնորհիվ»,- ավելացրեց նաև:

Ըստ Ազատյանի, բանկի որակավորված աշխատակիցները կազատվեն առօրյա գործարքներից և կկարողանան կենտրոնանալ հաճախորդներին առավել բարդ և մասնագիտական խրհրդատվություն տրամադրելու և սպասարկելու վրա:

«Սա ժամանակակից և արդյունավետ որոշում է: Հատկապես հաճելի է այն փաստը, որ ՎՏԲ-Հայաստան բանկը ընտրել է հենց մեր ընկերությանը, ամբողջովին վստահելով մեր փորձառությանը` հասարակությանը 24/7 ռեժիմով սպասարկելու համար»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img