Խնայբանկը կեպտիվային ֆոնդ է ստեղծում խոշոր հաճախորդների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ խոշորագույն բանկը՝ Խնայբանկը, խոշոր հաճախորդների բաժնետոմսերում ուղիղ ներդրումների կեպտիվային ֆոնդ է ստեղծում՝ հետագայում ՌԴ շուկայում գործարքների համար ռազմավարական գործընկերոջ ներգրավման նպատակ ունենալով, հաղորդում է Ռոյթերսը։

«Այս պահին մշակման փուլում են շուրջ 20-ից ավելի գործարքներ, և գործնականորեն դրանք բոլորն ուղղված են բիզնեսի ընդլայնմանը մեր հաճախորդային բազայի հետ։ Միաժամանակ, թեև մենք մեզ չենք սահմանափակում ընկերությունների բնագավառներով և չափերով, մենք շեշտադրումը կատարում ենք խոշորագույն ընկերությունների վրա»,- Ռոյթերսին է ասել Sberbank Merchant Banking-ի ներդրումային ստորաբաժանումը գլխավորած Օսկար Ռացինը։

Նոր ստորաբաժանումը կմիավորի Սբերբանկ Ներդրումները և Տրոյկա Դիալոգի ռազմավարական նախագծերի բաժինը, որը Խնայբանկը գնել է 2011 թվականին՝ խոստանալով դրա հիման վրա ստեղծել շուկայի նոր առաջատար, որում ներկայում առաջատարի արմավենին պատկանում է մեկ այլ պետական բանկի՝ ՎՏԲ-ի ներդրումային դուստր բանկին։

Sberbank Merchant Banking-ի աշխատանքն ուղղված կլինի կորպորատիվ-ներդրումային դաշինքի՝ տնտեսությունների հիմնական ճյուղերի առանցքային ներկայացուցիչների հաճախորդ ընկերությունների արժեթղթերի բարձր եկամտայնության պորտֆելի ձևավորմանը, ասվում է Խնայբանկի հաղորդագրության մեջ։ Բանկի կապիտալը կազմում է գրեթե 50 միլիարդ դոլար։

«Նախագծում կատարվելիք ներդրումների ծավալը կկազմի 5 միլիոնից մինչև 50 միլիոն դոլար, բայց կան մի շարք նախագծեր, որոնցում ներդրումների գումարը կարող է շատ ավելի բարձր լինել… Մենք փորձում ենք ներդնել այն հաճախորդների բաժնետոմսերում, որոնց Խնայբանկը վարկավորում է և լավ է ճանաչում»,- ասել է Ռացինը՝ ավելացնելով, որ խոշորագույն հաճախորդների բազան կազմում է 2500 անուն։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img