Mon, 3 February
-4.9 C
Yerevan
USD: 397.35 RUB: 4.04 EUR: 412.25 GEL: 139.06 GBP: 493.31
spot_img

ԵԿԲ–ի որոշումները սառը ցնցուղ են դարձել շուկայի մասնակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի արդյունքները չեն արդարացրել շուկայի ակնկալիքները, և նրանց համար սառը ցնցուղ են եղել, այնուամենայնիվ, ԵԿԲ–ն առաջիկա շաբաթներին կվերանայի հակաճգնաժամային քայլերի իր ծրագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին իրեն տհաճ իրավիճակի մեջ է դրել նախորդ շաբաթ։ Նա հայտարարել է, որ կարգավորիչը կանի հնարավորինը իր մանդատի շրջանակներում եվրոյին աջակցելու համար և ավելացրել է. «Հավատացեք ինձ, դա բավարար կլինի»։ Շուկաները սկսել են սպասել օգսոտոսի երկուսին նշանակված կառավարիչների խորհրդի նիստին, մեծ որոշումների և դրանց անհապաղ իրագործմանը (այդ թվում` երկրորդային շուկակում Իսպանիայի և Իտալիայի պարտատոմսերի մեծածավալ գնումների մասով)։ Բայց կարգավորիչն այդպիսի որոշումներ չկայացրեց։

Մշուշոտ հինգշաբթի

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները Դրագիի հայտարարությունների ֆոնին բացվեցին 0.6 տոկոսանոց նվազմամբ, այնուհետև արագացրեցին անկումը մինչև 1.2 տոկոս, Եվրոպայի բորսաների նվազումը փակմանը հասնում էր 2.7 տոկոսի, թեև առավոտյան ինդեքսներն աճում էին, բայց եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազում է։
«ԵԿԲ–ն մեծ օգնություն չցուցաբերեց, որին հուսացած էին շուկաների որոշ մասնակիցներ։ Եղան միայն ապագայի վերաբերյալ որոշ մտադրություններ ու հնարավոր ծրագրեր։ Հասկանալի է, որ այսօրվա մամուլի ասուլիսը (որտեղ հնչեցվեցին կառավարիչների խորհրդի որոշումները` խմբ.) սառը ցնցուղ էր այդ ակնկալիքների համար»,– նշել է ING–ի ավագ տնտեսագետ Կարստեն Բրժեսկին։

Եթե շուկաները մեծամասշտաբ որոշումների հույս ունեին, ապա իրենց ակնկալիքներում ավելի զուսպ վերլուծաբանները հավատացել էին գոնե ոչ այդքան մեծ քայլերին` անժամկետ միջնաժամկետ նոր աճուրդներին, երկրորդային շուկայում հենց ԵԿԲ–ի կողմից Իսպանիայի կամ Իտալիայի բոնդերի ոչ մեծ գնումների վերսկսումը, չի բացառվել նաև բազային տոկոսադրույքի նվազումը մինչև տարեկան 0.5 ռեկորդային ցածր ցուցանիշը։ Սակայն կարգավորիչը կոնկրետ ոչինչ չներկայացրեց։

Դրագին փաստորեն առաջարկեց սպասել հակաճգնաժամային վերանայված ծրագրի գործողության մեջ մտնելուն և կրկնեց արդեն ծեծված արտահայտությունը` ինքնին ԵԿԲ–ի դրամային քաղաքականությունն ի վիճակի չէ եվրագոտին դուրս բերել ճգնաժամից, որովհետև տարածաշրջանի իշխանությունները պետք է արագացնեն ֆիսկալային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումներ անցկացնեն (չնայած, որ նմանատիպ գործողությունները հաճախ խեղդում են տնտեսական աճը, որի նկատմամբ ազդակը եվրագոտում անհետացել է նախորդ տարի)։

Այդ իսկ պատճառով Դրագիի մամուլի ասուլիսի ամենադրական լուրը կառավարիչների խորհրդի արդյունքներով շուկայում պետական բոնդերի` ընթացիկ տարվա մարտին դադարեցված գնումների վերսկսման հնարավորությունը։ Նմանատիպ գործարքները ԵԿԲ հակաճգնաժամային ծրագրի մի մասն է, և դրանց սխեման կվերանայվի։ Վերջնական պատկերն առայժմ մի շարք բացեր ունի։

Մեկնաբանում

Դրագին ասել է, որ պարտատոմսերի գնումների ծավալները համապատասխան կլինեն ինտերվենցիաների ծրագրին, սակայն դա դեռ պարզ չի։ Raiffeisen research–ը Դրագիի խոսքերն այսպես է մեկնաբանում` ԵԿԲ–ն երկրորդային շուկայից մինչև երեք տարի մարման ժամկետով պետպարտատոմսեր ձեռք կբերի, իսկ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը ու Ֆինանսական կայունության մեխանիզմը կաջակցի երկրներին ավելի երկարաժամկետ հիմքերով։

Բացի այդ, ելնելով կարգավորիչի ղեկավարի խոսքից` երկրներին ԵԿԲ–ից օժանդակություն ստանալու համար հարկ կլինի դիմել ՖԿԵՀ և ՖԿՄ։ Բացի այդ, այդ կերպ վարկավորվող երկրների բոնդերի ետգնման դիմաց, հավանաբար, հարկ կլինի «կոշտ պարտավորություններ» կատարել, բայց ով և ինչպես է դա սահմանելու, ինչպես նաև հետևելու դրանք կյանքի կոչելուն, առայժմ հայտնի չէ։
Raiffeisen research–ի փորձագետների կարծիքով՝ կարգավորիչը ցանկանում է ԵԿԲ–ի, ՖԿԵՀ–ի և ՖԿՄ–ի միջև արժութային շուկայում ինտերվենցիաների նկատմամբ ընդհանուր մոտեցում ստեղծել։ Այնուամենայնիվ, Իսպանիայի և Իտալիայի համար ՖԿԵՀ–ից և ՖԿՄ–ից երկրորդային շուկայում իրենց բոնդերը գնել խնդրելը և դրանից հետո որոշ պարտավորություններ վերցնելը քաղաքական ծանր որոշում է, վկայում են ավստրիական բանկի վերլուծաբանների հաղորդումը։

«Ցանկացած ինտերվենցիա ներկայում կարող է կցվել փրկարար սխեմաներից մեկի ակտիվացմանը (ՖԿԵՀ–ի և ՖԿՄ–ի միջոցով` խմբ.) և, այդպիսով, կդառնա տնտեսական և ֆիսկալային բարեփոխումների պահանջների պատճառ»,– գրում են նրանք։
ԵԿԲ–ն իր օպերացիաները կուղղի թղթերի եկամտաբերության կորի կարճաժամկետ միջանկյալին։ ING–ի փորձագետի կարխիքով, արդյունքում ԵԿԲ–ն շուկային կներկայացնի սուվերեն պարտատոմսերի ետգնման անժամկետ ծրագիր։

Այս ամենը, այսպիսով, ճգնաժամի համար պատասխանատվությունը կթողնի այնտեղ, որտեղ այն գտնվում է այսօր` ազգային կառավարությունների վրա, իսկ ԵԿԲ–ն չի դառնա, որքան էլ ցանկանա, եվրագոտու միակ հրշեջ բրիգադը։ «Միայն բարեփոխումները կշարունակեն ներկայիս ճգնաժամից դուրս գալու ուղին` մնացածը միայն ժամանակի գնում է»,– նշում են Raiffeisen research–ի փորձագետները։
Բրժեսկին կարծում է նաև, որ ԵԿԲ–ի կողմից մշտական ՖԿՄ–ն լիկվիդայնության տրամադրման հարցը, ինչի հույս ունեին շուկաները, այժմ օրակարգում չէ, սակայն ամբողջությամբ հանված չէ։ ՖԿՄ–ն առաջիկայում կարող է եվրագոտու բանկերի անմիջական, և ոչ թե սուվերեն կառավարությունների միջոցով, վերակապիտալացման իրավունք ստանալ։ Դա թույլ կտա խուսափել առանձին երկրների պետպարտքի աճից և պակասուրդից։

Եզրակացություններ

Բրժեսկին կարծում է, որ սեպտեմբերին տոկոսադրույքների նվազումն այժմ բավականին հավանական է։ Դրա հետ համաձայն են նաև Raiffeisen research–ի փորձագետները։
Առանց Դրագիի հայտարարությունների կառավարիչների ներկայիս խորհրդի արդյունքները պակաս հիասթաթեցնող կլինեին։ Կայացած խորհուրդը և դրան հաջորդած մամուլի ասուլիսը ծանր էին Դրագիի համար` նրա համար դյուրին չէր դուրս գալ մի իրավիճակից, որում հայտնվել էր իր իսկ պատճառով, նշում է Բրժեսկին։ Կարգավորիչը, ըստ նրա, ստիպված է ծանր բալանս պահել` ճնշում գործադրել եվրագոտու իշխանությունների վրա, որ դրանք չննջեն ճգնաժամի դեմ պայքարում, իսկ ինքն էլ չհիասթափեցնի շուկաները։

«Դրագին այս վիճակից մի կերպ դուրս եկավ։ Դա, անկասկած, նրան մարմնամարզության օլիմպիական մեդալ չի բերի»,– եզրակացրեց Բրժեսկին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

2024թ․–ի արդյունքում Հայաստանում գրանցվել է 1,5%–ի գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1% գնաճ

Հայաստանի առևտրային բանկերը 2024թ․–ին պետբյուջե են վճարել 119,6մլրդ դրամի հարկ

Բանկերի շահութահարկի գծով հավաքագրումները կազմել են 63,4 մլրդ դրամ, եկամտահարկը՝ 42,7 մլրդ դրամ, ԱԱՀ–ն՝ 3,9 մլրդ դրամ, այլ հարկեր և տուրքերը՝ 9,7 մլրդ դրամ

Visa-ն և MasterCard-ը ռիթեյլերներին 6 մլրդ դոլար կվճարեն ենթադրվող դավադրության գործով

Visa և MasterCard վճարային համակարգերի երկու խոշորագույն էլեկտրոնային օպերատորները համաձայնել են մանրածախ առևտրի մի շարք խանութների 6 մլրդ դոլար վճարել՝ մինչդատական կարգով կրեդիտ քարտերի օգտագործման համար հավելավճարի վերաբերյալ այդ ընկերությունների ենթադրվող համաձայնության գործը կարգավորելու համար, շաբաթ օրը հայտնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը։

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img