Tue, 7 October
18.1 C
Yerevan
USD: 382.63 RUB: 4.67 EUR: 446.61 GEL: 141.12 GBP: 513.68

Հայաստանի բժշկական ապահովագրման շուկան զարգացման իրական հնարավորություններ ունի

«ԱՌԿԱ» գործակալության հարցազրույցը «Նաիրի Ինշուրանս»  ԱՍՊԸ–ի գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հետ

«ԱՌԿԱ». Օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Նաիրի Ինշուրանս» ընկերության հետ առողջության կամավոր ապահովագրության մասին պայմանագիր կնքեց, որի շրջանակներում կապահովագրվի ԶՊՄԿ-ի 3,5 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքների (ավելի քան 10 հազար քաղաքացի) առողջությունը: Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել ստորագրված փաստաթղթի էությունը։

Բաղդասարյան. Հայաստանում արդեն սկսվել է ձևավորվել բժշկական ապահովագրության շուկան, որը տվյալ պահին գտնվում է զարգացման փուլում։ Շատ գործատուներ են դիմում իրենց աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոցին, որի վառ օրինակն է առողջության ապահովագրումը։ Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը հանդիսանալով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարևոր քայլի է դիմել, որը թույլ կտա իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին օգտվել  բժշկական ապահովագրության ծառայություններից։ «Նաիրի Ինշուրանսը» իր կողմից ապահովագրական ծածկույթի լայն հատված ներառող փաթեթ է առաջարկել։

«ԱՌԿԱ». Ի՞նչ առավելություններ կարող է ստանալ ձեռնարկության աշխատակիցը տվյալ պայմանագրից։

Բաղդասարյան. Եթե աշխատակիցն ու նրա ընտանիքի անդամներն ապահովագրված են, ապա առողջության հետ կապված խնդիրների լուծելու համար բարձրորակ ծառայություն կստանան։ «Նաիրի Ինշուրանս» ընկերության կողմից ապահովագրված անձինք կարող են օգտվել մեր բժիշկ փորձագետների շուրջօրյա խորհրդատվություններից, որոնք նրանց կուղարկեն Հայաստանի և ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած բուժհաստատություն` անհրաժեշտ բուժում ստանալու նպատակներով։ Բժշկական սպասարկման ողջ գործընթացի ընթացքում ապահովագրված անձինք կգտնվեն մասնագետների աչալուրջ հսկողության տակ։ Բուժհաստատություններում մեր հաճախորդներին ընդունում են պատշաճ մակարդակով` անհրաժեշտ ծառայություններ մատուցելով։

«ԱՌԿԱ». Ի՞նչ դրական արդյունք կտա պայմանագիրը գործատուին` ի դեմս ԶՊՄԿ–ի։

Բաղդասարյան. Ցանկացած պատասխանատու գործատու կորպորատիվ կառավարման համակարգ ներդնելիս կարևոր հարց է համարում իր աշխատակիցների խրախուսման մեխանիզմների կիրառումը։  Աշխատանքի արդյունավետության խրախուսման և բարձրացման հարցում առաջնահերթ է համարվում աշխատակցի առողջության հետ կապված խնդիրների լուծումը։ Աշխատողներին հատկացված բժշկական ապահովագրության ծառայություններն այդ խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոցն են հանդիսանում, որոնք մինչև տվյալ պայմանագրի ստորագրումը լուծվել են անձնական դիմումների ճանապարհով կամ սուբյեկտիվորեն։ Պայմանագիր կնքելով՝ կոմբինատը ցույց է գործատուի՝ աշխատակիցների առջև ունեցած պատասխանատվության փաստը։

«ԱՌԿԱ». Ապահովագրման շուկայում ամուր դիրք զբաղեցնելով և առաջատար ընկերություն լինելով՝ ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանագրի առկայությունը ձեր պորտֆելում։

Բաղդասարյան. Առողջության ապահովագրումը` որպես զարգացող ծառայություն, նոր ազդակ է հաղորդել և ակտիվացրել է ապահովագրական ընկերությունների գործունեությունը։ Գիտակցելով խնդրի կարևորությունը՝ «Նաիրի Ինշուրանսը» նման լիարժեք և պահանջներին համապատասխան համագործակցության փաթեթ է առաջարկել, որն ընտրվել է կոմբինատի կողմից` որպես լավագույն առաջարկ։ Ապահովագրված անձանց կողմից բարձրացված հարցերը ժամանակակից և լիարժեք լուծում կստանան համապատասխան բուժհաստատություններում։ Պայմանագրի բարեխիղճ կատարման պատասխանատվությունը ստանձնելով՝ «Նաիրի Ինշուրանսը» հաստատում է առաջատարի իր դիրքը և պատրաստ է առողջության ապահովագրության ուղղությամբ կորպորատիվ պայմանագրերի լիարժեք սպասարկում ապահովել։

«ԱՌԿԱ». Ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանում բժշկական ապահովագրության համար, ի՞նչ հեռանկարներ ունի այն։

Բաղդասարյան. Կարելի է ասել, որ մեր հասարակության մեջ արդեն ձևավորվել է առողջության ապահովագրման կուլտուրան։ Ապահովագրված անձանց թվի ավելացմամբ այդ կուլտուրան զարգացում կապրի` որակյալ սպասարկման ավանդույթներ ստեղծելով։ Բնական է, որ ծավալների ավելացումը կնպաստի ապահովագրական ընկերությունների խոշորացմանը, կանոնակարգման նոր մեխանիզմների առաջացմանն ու բուժհաստատությունների կողմից առավել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։

Բժշկական ապահովագրման պահանջարկը միշտ եղել է և աստիճանաբար կաճի, ինչին կնպաստի մարդկանց կողմից ապահովագրման նշանակությունը գիտակցելու մակարդակը, ինչպես նաև ապահովագրության մի քանի տեսակների պարտադիր կիրառումը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը

 ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1.7 կետով. ԿԲ

2025 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ  ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 1-ի համեմատ աճել է 0.6 կետով՝ հասնելով 383.34 դրամի

ՀԲ. ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այս տարի կնվազի մինչև 6.25%

Օգոստոսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75% թողեց

ՀԲ-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ ԿԲ-ն փետրվար-հունիս ամիսներին արտարժույթի շուկայում գնել է 750 մլն դոլար՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար

Փետրվար-հունիս ամիսների ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ն միջամտություն կատարեց արտարժույթի շուկայում և գնեց մոտավորապես 750 միլիոն ԱՄՆ դոլար

Հուլիսին Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը դրամային միջոցների շնորհիվ աճել են 0.3%-ով և 1.2%-ով. Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացում – սեպտեմբեր 2025» զեկույցի համաձայն՝ հուլիսին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը աճել են համապատասխանաբար 0.3%-ով (ամսական) և 1.2%-ով (ամսական)»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img