Wed, 30 July
29.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են` խթանման նոր միջոցների հույսերի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկին հիմնականում բարձր է սակարկվել՝ այն հեռանկարների վերաբերյալ ուժեղացած լավատեսության ֆոնին, որ ԵԿԲ-ն կարող է լրացուցիչ միջոցներ հատկացնել եվրոպական տնտեսությանն օգնություն ցուցաբերելու համար:

Իսկապես, հույսերը կրկին ուժեղացան այն բանից հետո, երբ երկուշաբթի երեկոյան ԵԿԲ ներկայացուցիչ Արդո Հանսոնը հաստատեց, որ չնայած եվրոպական կարգավորիչների կողմից պետական արժեթղթերի գնումներն իրենց մեջ որոշակի պայմաններ կներառեն, դրանց ծավալը հավանաբար «էական» կլինի: Բացի այդ,  հիմնական արժութային զույգի աճը նույնպես աջակցել է թանկարժեք մետաղների պահանջարկին։

Սակայն երեքաշբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ այդպես էլ չի հաջողվել հստակ ուղղված տրենդ ձևավորել, քանի որ տնտեսական տվյալների հրապարակումների անբավարար ծավալը դեղին մետաղի շուկայում կողմնորոշումների պակասի է հանգեցրել:

Առքուվաճառքների ծավալը նույնպես չափազանց ցածր է մնացել, ինչն ըստ մեզ՝ սեզոնային գործոններով է պայմանավորված:

Ամեն դեպքում, ուրբաթ՝ օգոստոսի 10-ին, ամերիկյան առևտրային նստաշրջանի ժամանակ ոսկու գնանշումներն աճեցին ԱՄՆ ներդրումային գների ցուցիչի թույլ տվյալների հրապարակումներից հետո: Քանի որ աշխարհի խոշորագույն տնտեսության` սպասվածից ավելի թույլ տվյալները նպաստեցին ներդրողների հույսերի ամրապնդմանը, որ ԴՊՀ-ն կհայտարարի ամերիկյան տնտեսության քանակական խթանման նոր միջոցների գործարկման մասին: Արդյունքում՝ նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու գինն աճեց 0,89 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1619,48 ԱՄՆ դոլար:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակվեն ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մի շարք առանցքային մակրոտնտեսական տվյալներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ներդրողների տրամադրության և ոսկու արժեքի վրա: ԱՄՆ-ից ստացված նորությունների շրջանում պետք է ընդգծել հուլիսի արդյունաբերական արտադրության, սպառողական գնաճի տվյալները և բնակատեղի շուկայի թվերը, ինչպես նաև հունիսին արտասահմանյան ներդրողների կողմից երկարաժամկետ ամերիկյան արժեթղթերի գնումների զուտ ծավալի տվյալները: Օվկիանոսից սպասվող չափավոր դրական վիճակագրությունը կարող է աջակցություն ցուցաբերել թանկարժեք մետաղի գնանշումներին: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1635,0 ԱՄՆ դոլար նշանակումը:

Եվրոպական նորություններից պետք է ընդգծել հուլիսին եվրագոտու սպառողական գնաճի տվյալների հրապարակումը և օգոստոսին ZEW ինստիտուտի կողմից ստացված Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը, ինչպես նաև երկրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ի նախնական թվերը: Տարածաշրջանի թույլ տնտեսական վիճակագրությունը ճնշում կգործադրի թանկարժեք մետաղի գնանշումների վրա: Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակցություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1600,0 ԱՄՆ դոլար նիշը:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճել է 1,12 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,4015  ԱՄՆ դոլարի: Գնանշումների աճին նպաստել է Դրամավարկային քաղաքականության մեղմացմանն ուղղված  Եվրոպական կենտրոնական բանկի կողմից գործողությունների հույսերի ամրապնդումը:

Այդուհանդերձ, եվրագոտու տնտեսական հեռանկարների հանդեպ վերսկսված մտավախություններն ու Չինաստանից ստացված թույլ տնտեսական տվյալները նախկինի պես լավատեսություն չեն ավելացրել՝ ճնշում գործադրելով կարմիր մետաղի գնանշումների վրա: Իսկապես, Չինաստանի արդյունաբերական արտադրությունը հուլիսին աճել է 9,2 տոկոսով՝ կանխատեսված 9,7 տոկոսի դիմաց: Չինաստանի արտաքին առքուվաճառքի տվյալները հուլիսին նույնպես զգալիորեն ավելի վատ են գտնվել սպասվածից: Հաշվեկշռի դրական սալդոն հուլիսին կրճատվել է 25,1 մլն դոլարով՝ հունիսի 31,7 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ: Արտահանումն աճել է ընդամենը 1,0 տոկոսով, այն ժամանակ, երբ շատ փորձագետներ ենթադրում էին, որ այն կաճի 8,0 տոկոսով: Ներմուծումն ավելացել է 4,7 տոկոսով և նույնպես չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները, ովքեր 7,0 տոկոս աճ էին կանխատեսում:

Այս ակտիվի նվազած բորսայական պաշարը Լոնդոնի մետաղների շուկայում ընթացիկ շաբաթ նույնպես կարողացավ աջակցություն ցուցաբերել կարմիր մետաղի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում  պղնձի արժեքի դինամիկան հիմնականում կախված կլինի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից: Սպասվում է, որ այդ վիճակագրությունը զուսպ դրական կլինի: Եթե այս կանխատեսումներն արդարանան, և արդյունաբերական արտադրության և ԱՄՆ բնակշուկայից ստացված տվյալները, ինչպես նաև Գերմանիայի գործնական միջավայրի տրամադրությունների ցուցիչը չափավոր դրական լինեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են շարունակել իրենց աճը:

Սակայն եթե վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը կրկին շարունակի աճը, պղինձը կարող է նաև էժանանալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը կկազմի 3,33 – 3,47  ԱՄՆ դոլար՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց: -0-

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,62 կետով՝ կազմելով 450,25 դրամ, ռուբլին ավելացել է 0,0163 կետով՝ կազմելով 4,8453 դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

 Նոր ժամանակների ներդրող․ ինչպես է փոխվում կապիտալի կառավարման մշակույթը Հայաստանում

Ինչո՞ւ են ներդրողները դեռևս զգուշավոր, ո՞ր գործիքներն են այսօր առաջնահերթ և ինչպիսի՞ն կլինի ապագայի ներդրողը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել Freedom Broker Armenia-ի Private Brokerage ստորաբաժանման ղեկավար Խաչատուր Բեգլարյանը

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img