Իսպանիան օրերս կարող է ԵՄ–ից բանկերի աջակցության համար 30 մլրդ եվրո խնդրել

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի էկոնոմիկայի նախարարությունը և ԿԲ–ն Եվրամիությանը դիմում են պատրաստում` բանկային հատվածին 30 միլիարդ եվրոյի հատկացման խնդրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով տեղական  La Vanguardia թերթին, որն էլ իր հերթին հղում է անում նախարարության իր աղբյուրին։
«Էկոնոմիկայի նախարարությունը և Իսպանիայի Բանկը հրատապ նամակ են պատրաստում, որը կառավարությունը կուղղի Բրյուսել` ազգայնացված բանկերին 30 միլիարդ եվրոյի վարկ խնդրելու համար»,– գրում է պարբերականը։ Թերթի տեղեկացմամբ, այդ խնդրանքը շատ արագ կուղարկվի Բրյուսել, հնարավոր է, արդեն այս հիգշաբթի կամ ուրբաթ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, խոսքն այն չորս բանկերի մասին է, որոնք պատկանում են պետությանը պատկանող վերակապիտալացման ֆոնդին (FROB)` Bankia, Catalunya Caixa, NCG Banco և Banco de Valencia։ Այդ բանկերն առավել խնդրահարույց են Իսպանիայում։
ԵՄ–ի իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատում են սուվերեն պարտքի խնդիրների և բանկերի ոչ բավարար լիկվիդայնության ուղղությամբ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին պետք է սկսի գործել Ֆինանսական կայունության մեխանիզմը (ՖԿՄ), որն աստիճանաբար կփոխարինի Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմին (ՖԿԵՄ)։ Մեխանիզմի ընդհանուր ծավալը կազմում է 700 միլիարդ եվրո։ Միաժամանակ, դրա վարկային հզորությունը կլինի 500 միլիարդ եվրոյի մակարդակում, իսկ մնացած միջոցները` վարկառուների չվճարումների դեպքում պահուստն է։ ՖԿՄ–ն կկարողանա վարկավորել եվրագոտու երկրները դեֆոլտից դրանք փրկելու համար, վարկեր հատկացնել բանկերի վերակապիտալացմանը, ինչպես նաև հետ գնել արժութային միավորման խնդրահարույց երկրների սուվերեն պարտատոմսերն առաջնային և երկրորդային շուկաներում։
Իսպանիան եվրագոտու այն հինգ երկրներից մեկն է, որ դիմել է ԵՄ–ին ֆինանսական խնդիրների հաղթահարման խնդրանքով։ Մադրիդը պաշտոնապես օգնություն է խնդրել իր բանկերի համար հունիսի 25–ին։ ՖԿԵՄ–ի, այնուհետև ՖԿՄ–ի կողմից իսպանական FROB–ին տրամադրվելիք արտաքին օգնության ընդհանուր ծավալը կկազմի մինչև 100 միլիարդ եվրո։
Այս նպատակներով վարկերը կհատկացվեն փրկվող բանկերի մի շարք պարտավորությունների, ինչպես նաև բանկային համակարգի իրավիճակի բարելավման իսպանական պարտավորությունների դիմաց։ Մասնավորապես, եվրագոտու փողերով Իսպանիայի բանկերի փրկության ծրագրի շրջանակներում պարտավորություններին համապատասխան, ստեղծվում է ակտիվների կառավարման հատուկ ընկերություն։ Դրա մեջ մինչև 2012 թվականի ավարտը կտեղափոխվեն FROB–ին պատկանող բանկերի խնդրահարույց ակտիվները։
30 միլիարդ եվրոյի առաջին տրանշը կհատկացվի ՖԿԵՄ–ի կողմից Մադրիդին, և այդ միջոցները կօգտագործվեն անկանխատեսելի հրատապ ֆինանսական կարիքների համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը լավագույննէ Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին

MONEYVAL-ը ուղղակի սպառնալիք չի ստեղծում Հայաստանի տնտեսության համար, սակայն պահանջում է հանձնարարականների կշռադատված կատարում. տնտեսագետ

MONEYVAL-ի զեկույցի հանձնարարականները Հայաստանի տնտեսության համար ուղղակի սպառնալիք չեն ներկայացնում, սակայն դրանց իրագործումը պետք է լինի համաչափ և հիմնավորված բարեխիղճ բիզնեսի ու ներդրողների համար անհարկի խոչընդոտներ չստեղծի, կարծում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հուլիսի 13–19)

Անցած շաբաթվա հիմնական իրադարձությունների թվում էին սուվերեն և բանկային ռիսկերի արտաքին գնահատականները և դրամավարկային քաղաքականության հետագա ուղղվածության քննարկումները

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել, մինչդեռ դոլարը փոքր-ինչ աճել է. ԿԲ

2026 թվականի հուլիսի 14-ի դրությամբ,  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հուլիսի 13-ի համեմատ աճել է 0.05 կետով՝ հասնելով 366.74 դրամի։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքը նվազել է. Կենտրոնական բանկ

2026 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հուլիսի 15-ի համեմատ նվազել է 0.6 կետով՝ հասնելով 366.57 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img