Moody’s –ը կրճատել է «Մեծ քսանյակի» կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է «Մեծ քսանյակի» (G20) երկրների տնտեսական աճի կանխատեսումները 2012-2013 թվականներին` խմբի զարգացող տնտեսությունների հեռանկարների վատացման կապակցությամբ, գրում է РБК-ն։

G20–ի 2012 թվականին տնտեսական աճը կկազմի մոտ 2.8 տոկոս (ապրիլին գործակալության կողմից կանխատեսած 3 տոկոսի համեմատ) և 2013 թվականին` 3,4% (նախկինում ակնկալվում էր 3,5%), ասվում է Moody’s–ի` 2012-2013 թվականների մակրոտնտեսական ռիսկերի թարմացված կանխատեսման մեջ։

Ինչ վերաբերում է G20 զարգացող տնտեսությունների (Արգենտինա, Բրազիլիա, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Մեքսիկա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ՀԱՀ, Հարավային Կորեա, Թուրքիա) կանխատեսմանը, ապա ընթացիկ տարի այն կնվազի 5.8 տոկոսից մինչև 5.2 տոկոս, իսկ 2013 թվականին` 6 տոկոսից մինչև 5.7 տոկոս։
Մակրոտնտեսական գլխավոր ռիսկերի թվում Moody’s–ը նշում է եվրագոտու` ակնկալվածից ավելի խորը հետընթացը, «կոշտ վայրէջքի» ռիսկն առանցքային զարգացող տնտեսությունում, նավթաշուկայի նավթային շոկն աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին և ԱՄՆ–ի կտրուկ ֆիսկալային սեղմումը, որ կարող է տեղի ունենալ 2013 թվականին  երկրում առկա քաղաքական տարաձայնությունների պատճառով։

Ռուսաստանի համար կանխատեսումներն ապրիլյան գնահատականի համեմատ անփոփոխ են մնացել։ Moody’s–ում ակնկալում են, որ այս տարի ՀՆԱ աճը կկազմի 3.5 տոկոս (կանխատեսման միջակայքի կենտրոնական կետը`3,0-4,0%) 2013 թվականին` 4 տոկոս (3,5-4,5%)։

Հարկ է նշել, որ 2011 թվականին G20–ի տնտեսական աճը կազմել է 3.2 տոկոս, «Մեծ քսանյակի» զարգացող տնտեսությունների աճը` 6.6 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

Դոլարը հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին ՝ ԴՊՀ–ի հետագա քայլերի սպասումների ֆոնին

ԱՄՆ դոլարը չորեքշաբթի հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հետագա խստացման սպասումների ֆոնին

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 22–28)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է պարտքային օրակարգի, Կենտրոնական բանկի հայտարարությունների, արժութային դինամիկայի և անկանխիկ վճարումների ոլորտում ընդունված որոշումների ազդեցության ներքո

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան (ՎԻԴԵՈ)

Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img