Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը 2012–2014 թթ.–ին կաճի 2,8 անգամ` կազմելով 89 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական առևտրային բանկերը 2012–2014 թթ.–ին 57 մլրդ դրամով կամ 2,8 անգամով զուտ շահույթի աճ են կանխատեսում` ակնկալելով, որ տվյալ ցուցանիշը 2014թ.–ի վերջին կկազմի 89 մլրդ դրամ, տեղեկացվում է «Հայաստանի բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2012–2014թթ.» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ։

Միաժամանակ ԿԲ–ի համաձայն` 2012–2014 թթ.–ին բանկային համակարգի համախառն եկամուտները կավելանան 166 մլրդ դրամով կամ 60%-ով (միջին տարեկան աճը` 17%) և 2014թ. կկազմեն 444 մլրդ դրամ:

Առևտրային բանկերի կանխատեսումների համաձայն` բանկային
համակարգի համախառն ծախսերը 2014թ.` 2011թ.-ի համեմատ, կավելանան 95 մլրդ դրամով կամ 40%-ով (միջին տարեկան աճը` 12%) և կկազմեն 332 մլրդ դրամ:

Կանխատեսվող ժամանակահատվածի ընթացքում համախառն եկամուտների կառուցվածքում 7 տոկոսային կետով կավելանա տոկոսային եկամուտների տեսակարար կշիռը` 2014թ. կազմելով 70%: Հատկանշական է, որ և´ համախառն եկամուտների և´ համախառն ծախսերի կառուցվածքում բանկերը կանխատեսում են հաստատուն պահել ոչ տոկոսային եկամուտների և ոչ տոկոսային ծախսերի տեսակարար կշիռները:

2012-2014թթ. ընթացքում ՀՀ բանկային համակարգի զուտ տոկոսային եկամուտները
կավելանան 68 մլրդ դրամով կամ 72%-ով (միջին տարեկան 20%-ով) և 2014թ. կկազմեն 164 մլրդ դրամ, զուտ ոչ տոկոսային եկամուտները 2012-2014թթ. ընթացքում կնվազեն 3 մլրդ դրամով կամ 10%-ով (միջին տարեկան` 3%-ով) և 2014թ. կկազմեն -38 մլրդ դրամ:

Միաժամանակ կանխատեսվող ժամանակահատվածի ընթացքում բանկային համակարգի զուտ տոկոսային մարժան կտատանվի 4,9%-5.2% (2011թ.` 5.1%) ($1- 407,56 դրամ է)։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img