Tue, 3 February
3.1 C
Yerevan
USD: 378.44 RUB: 4.93 EUR: 446.07 GEL: 140.62 GBP: 516.76

Կուդրինն իր հրաժարականից հետո ԿԲ–ն ղեկավարելու առաջարկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նախորդ տարվա աշնանը` կառավարությունից հեռանալուց հետո, նա Ռուսաստանի Բանկը ղեկավարելու առաջարկ է ստացել, բայց այդ թեմայով բանակցություններ չի վարել։
«Ինձ այդ պաշտոնն առաջարկել են նախորդ տարվա աշնանը, և ես հրաժարվել եմ։ Այժմ նոր առաջարկներ չկան»,– ասել է Կուդրինը։

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն օգոստոսի վերջին շահագրգիռ գերատեսչություններին հանձնարարել է մշակել և կառավարություն ուղղել բանկային ոլորտի և ֆինանսական շուկաների կարգավորման կատարելագործման առաջարկությունները։ Տարբերակներից մեկը ԿԲ հիմքի վրա մեգակարգավորիչի ստեղծումն է։ Ներկայում վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորում է Ռուսաստանի Բանկը, ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներինը` Ֆինանսական շուկաների դաշնային ծառայությունը։

Ռուսական ֆինանսական շուկաներում միասնական կարգավորիչի ստեղծման գաղափարը քննարկվում է արդեն երկար տարիներ, սակայն վերջին ամիսներին որոշակի ուրվագծեր է սկսել ստանալ։ Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության ներհոսմանը դեպի  Ռուսաստանի Բանկ հավանություն են տվել արդեն նաև ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և ՖՇԴԾ ղեկավար Դմիտրի Պանկինը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք, նա ստացել է խոշորացված ԿԲ–ն ղեկավարելու առաջարկը, Կուդրինն ասել է. «Այդպիսի առաջարկ չեմ ստացել։ Որքան գիտեմ, այդ գաղափարները միայն նոր են մշակվում, վերջնական լուծում դեռ չի ընդունվել։ Ներկայում որևէ քննարկումներ անել մեգակարգովորչի վերաբերյալ, երբ այն դեռ չկա, վաղ է»։
Փորձագետներն ընդլայնված ԿԲ–ի պաշտոնի հինգ հավակնորդներ են նշում։ Կուդրինից և Շուվալովից բացի, մյուսներն են՝ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Ռուսաստանի Բանկի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևը և ՎՏԲ–ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 2–ին, հայտարարել է, որ Ռուսաստանի ֆինանսական մեգակարգավորիչի ստեղծման հարցը պետք է քննարկել և օպերատիվ լուծել։

Նման կարգավորիչի ստեղծման վերաբերյալ քաղաքական որոշման ընդունման դեպքում ՖՇԴԾ–ի գործառույթները կարող են անցնել Ռուսաստանի Բանկին մինչև 2013 թվականի վերջը, ասում էր ԿԲ նախագահի առաջին տեղակալ Ուլյուկաևը։ Ռուսաստանի բանկի ներկայիս ղեկավար Սերգեյ Իգնատևը, ով ԿԲ–ն գլխավորել է 2012 թվականի մարտին, իր պաշտոնը կլքի 2013 թվականի հունիսին, երբ լրանա այդ պաշտոնում նրա աշխատանքի երրորդ ժամկետը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պայմանավորված առաջարկի և պահանջարկի հավասարակշռությամբ. Գալստյան

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը՝ վերաֆինանսավորման դրույքաչափն անփոփոխ թողնելու վերաբերյալ, հիմնականում պայմանավորված է պահանջարկի և առաջարկի միջև հավասարակշռվածությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Փոխվարչապետը ԵՆԲ ստորաբաժանման ղեկավարի հետ քննարկել են բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ

Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը

Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին(ՖՈՏՈ)

Հունվարի 30-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img