Thu, 12 June
22.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,06 տոկոսով՝ հասնելով 405,38 դրամի: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 7,95 մլն ԱՄՆ դոլար, ինչը 22,67 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացավ 0,20 տոկոսով և շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, կազմեց 408,23 դրամ: Հայաստանի արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախկինի պես տատանվում է 405-409,50 դրամի միջակայքում: Մեր կարծիքով կայուն իրավիճակը պայմանավորված է ներդրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ պահպանվող պահանջարկով, ինչպես նաև չափավոր դևալվացիոն տրամադրություններով:

Ենթադրում ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է մի փոքր բարձրանալ, ինչը պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից քանակական խթանման նոր ծրագրի գործարկման նկատմամբ թուլացող էյֆորիայով: Միջակայքի ներքին սահմանի թուլացման դեպքում ամերիկյան արժույթի միջին կշռված փոխարժեքը միջնաժամկետ հեռանկարում կարող է նվազել՝ հասնելով 400,0 դրամ կարևոր հոգեբանական մակարդակին:

Ամերիկյան արժույթի աճին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլարի գնման բարձրացող ծավալը: Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 15,297 մլն ԱՄՆ դոլար, ինչը 18,60 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ հավանաբար կգտնվի 406,0-410,0 դրամի սահմաններում:
Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի արժեքը որոշվել է FOREX արժույթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0,82 տոկոսով՝ կազմելով 1,2830: Միասնական եվրոպական արժույթի արժեքի նվազման հիմնական պատճառ է դարձել ԱՄՆ աշխատաշուկայի` սպասվածից բարձր տվյալների հրապարակումը, քանի որ այդ վիճակագրությունը հարցականի տակ է դրել ամերիկյան կարգավորիչի նոր խթանող միջոցների երկարատևությունը: Իրոք, ոչ գյուղատնտեսական սեկտորում նոր աշխատատեղերի քանակը հոկտեմբերին աճել է 171,0 հազարով՝ կանխատեսված 124,0 հազարի փոխարեն: Տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ պահպանվող անորոշությունը նույնպես նվազեցրել է եվրոյի գրավչությունը:
Այնուամենայնիվ, շաբաթվա սկզբում եվրոյի գնանշումները որոշակի բարձրացմամբ են վաճառվել ներդրողների ցածր ակտիվության պայմաններում: Քանի որ երկուշաբթիից մինչև չորեքշաբթի Ուոլ սթրիթը փակ է եղել Նյու Յորքում տեղի ունեցած «Սենդի» փոթորիկի ավերիչ հետևանքների պատճառով: Միաժամանակ Գերմանիայից ստացված մանրածախ վաճառքների դրական տվյալներն օգնել են արժութային շուկայի տրամադրությունների բարելավմանը:

Արդյունքում՝ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազեց 0,10 տոկոսով՝ հասնելով 527,99 դրամի: Սակայն ենթադրում ենք, որ առևտրային նստաշրջանի ժամանակային սահմանափակության պատճառով երկրի ներսում կուշանա եվրոյի արժեքի դինամիկան և երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին, կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կնվազի՝ հասնելով 524,0 դրամի:
Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում, համապատասխանաբար նաև Հայաստանում,  եվրոյի դինամիկան կսահմանվի ըստ ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված տնտեսական նորությունների: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել հոկտեմբերին Մատակարարումների կառավարման ինստիտուտից ծառայությունների ոլորտի գնումների գծով մենեջերների ցուցիչի տվյալներին և նոյեմբերին Միչիգանի համալսարանից վստահության ինդիկատորի նախնական թվերին, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին: Եթե տվյալ վիճակագրությունը կրկին կանխատեսումներից բարձր լինի, ապա կարող են ուժեղանալ ԱՄՆ-ի մեղմ դրամավարկային քաղաքականության տևողության վերաբերյալ  մտավախությունները և թուլանալ եվրոյի դիրքերը:

Եվրոպական նորություններից պետք է ընդգծել PMI բաղադրիչ ցուցիչի և հոկտեմբերին Գերմանիայի սպառողական գների ցուցիչի վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ-ի հերթական նիստը և եվրոպական կարգավորիչի նախագահ Դրագիի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ նոյեմբերի 8-ին: Ըստ մեր գնահատականների, եվրոպական կարգավորիչը ոչ մի անակնկալ չի մատուցի դրամական քաղաքականության պայմանների փոփոխման վերաբերյալ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոյի գնանշումների վրա: Սակայն, եթե եվրոպական կարգավորիչը նվազեցնի եվրագոտու տնտեսության հեռանկարների գնահատականները, դա կարող է ճնշում գործադրել միասնական եվրոպական արժույթի վրա:

Եվրագոտուց սպասվող չափավոր դրական վիճակագրությունը նույնպես կնպաստի արժութային շուկայում տրամադրությունների լավացմանը: Առաջիկա շաբաթվա ընթացքում FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքն է 1,2700 – 1,2950: Այդ կապակցությամբ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 515-533 դրամի սահմաններում:
Նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճեց 0,38 տոկոսով՝ հասնելով 13,14 դրամի: Դա պայմանավորված էր շաբաթվա սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի բարձրացմամբ: Ըստ մեր գնահատականների, Հայաստանում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի փոխարժեքը երկուշաբթի նույնպես կնվազի՝ հասնելով 13,07 դրամի:
ԱՄՆ դոլարի և համապատասխանաբար դրամի նկատմամբ ռուբլու արժեքն առաջիկա շաբաթվա ընթացքում կախված կլինի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից: Նավթի փոքր-ինչ նվազած գները կխոչընդոտեն ռուսական արժույթի աճին: Սակայն, եթե եվրոպական կարգավորիչի նախագահի մեկնաբանությունները չափավոր լինեն, իսկ եվրագոտուց ստացած վիճակագրությունն ավելի լավը լինի, ռուբլին կարող է շարունակել իր աճը:

Այդ կապակցությամբ առաջիկա հինգ առևտրային օրերի ընթացքում Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը հավանաբար կգտնվի 12,97-13,20 դրամի միջակայքում:

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

2025թ․–ին եկամտահարկի վերադարձի ծավալը չի գերազանցի 100 մլրդ դրամը․ ՊԵԿ նախագահ

2025 թվականին եկամտային հարկի վերադարձի ծավալը կկազմի մինչև 100 միլիարդ դրամ՝ մոտ 95 միլիարդ դրամ, ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img