Չինաստանի և Հնդկաստանի ՀՆԱ-ն 2025թ.-ին կգերազանցի «Մեծ յոթնյակի» երկրների ՀՆԱ-ի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանի և Հնդկաստանի տնտեսություններն արդեն 2025թ.-ին գումարային առումով ավելի խոշոր կլինեն, քան «Մեծ յոթնյակի» տնտեսությունները, ասվում է այսօր հրապարակված «Հայացք դեպի 2060 թվական. համաշխարհային տնտեսական աճի երկարաժամկետ հեռանկարները» Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցում, հաղորդում է РБК-ն:

Կազմակերպության կանխատեսումների համաձայն, արդեն 2012թ.-ին Չինաստանի ՀՆԱ-ն կգերազանցի եվրագոտու ցուցանիշը: 2030թ.-ին երկու նշված երկրների տնտեսություններն ավելի բարձր կլինեն, քան ԱՄՆ-ի, եվրագոտու և Ճապոնիայի ՀՆԱ-ները միասին: Իսկ արդեն 2060թ.-ին Հնդկաստանի և Չինաստանի ՀՆԱ-ն առաջ կանցնի ներկայում ՏՀԶԿ-ի կազմում մտնող բոլոր 34 երկրների ընդհանուր ՀՆԱ-ից: Հիշեցնենք, որ այժմ Հնդկաստանի և Չինաստանի ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է ՏՀԶԿ երկրների ՀՆԱ-ի միայն մեկ երրորդ մասը:

«Մեր երեխաների և թոռների աշխարհը կտրուկ կտարբերվի մերից»,- նշել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Խոսե Անխել Գուրիան:
Ըստ ՏՀԶԿ փորձագետների, առաջիկա կես դարում տնտեսական աճը հատկապես նկատելի կլինի զարգացող երկրներում: ՀՆԱ-ի մակարդակը բնակչության մեկ հոգու հաշվարկով 2060թ.-ին կաճի միջինը չորս անգամ:

Ասիական հսկաների, առաջին հերթին Չինաստանի ՀՆԱ-ի շեշտակի աճը, որտեղ բնակչության մեկ հոգու հաշվարկով ՀՆԱ-ի մակարդակը, ըստ ՏՀԶԿ փորձագետների, 2060թ.-ին յոթ անգամ կաճի, զգալիորեն կկրճատի զարգացած երկրների բնակիչների և քաղաքացիների կենսամակարդակների միջև այսօր առկա ճեղքվածքը: ՏՀԶԿ կանխատեսման համաձայն, 2060թ.-ին միջին չինացու եկամուտը մոտ չորս անգամ բարձր կլինի ԱՄՆ-ի ներկա բնակչի միջին եկամտից:

Ընդ որում, ԱՄՆ տնտեսությունը նույնպես տեղում չի մնա, Նահանգների բնակիչները նույնպես 2060թ.-ին ՉԺՀ  քաղաքացիներից ավելի հարուստ կապրեն: Եվ զգալիորեն հարուստ կլինեն Եվրոպայի երկրների բնակիչներից, ովքեր առավել շատ դժվարություններ կունենան բնակչության ծերացման և աշխատունակ քաղաքացիների մասնաբաժնի կրճատման պատճառով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img