«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն տասներորդ մասնաճյուղն է բացել

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ նորաբաց մասնաճյուղը գործում է «Դալմա Գարդեն մոլ» առևտրաժամանցային համալիրում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից: Մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին:

«Դալմա» մասնաճյուղը գործելու է շաբաթական 7 օր ընդլայնված աշխատանքային գրաֆիկով՝ 10:00-ից մինչև 22:00-ն: Նորաբաց մասնաճյուղում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հասանելի է բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը:

«Հայաստանի առաջին առևտրաժամանցային համալիրում նոր մասնաճյուղի բացումը ռազմավարական որոշում էր, որը նաև համապատասխանում է բանկի ընդլայնողական քաղաքականությանը: Կարծում եմ, «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությունը  «Դալմա Գարդեն մոլե-ում շահեկան է ինչպես այնտեղ գործող բիզնեսների տեսանկյունից, այնպես էլ կենտրոնի այցելուների համար, որոնք հնարավորություն են ստանում տեղում օգտվել տարբեր բանկային ծառայություններից՝ բանկոմատից, ինտերնետային բանկային ծառայությունից, տարադրամի փոխանակման և այլ գործառնություններից:  «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ երևանցիների առօրյայի անբաժանելի մաս», – նշել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 10-ը մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հիմնադրվել է փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձևով «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվանումով` 1996թ. և 1999թ.-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30%-ը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկը առաջատարներից մեկն է արտարժույթի շուկայում: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img