Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ունեցող բանկերի թոփ-տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանում ամենաբարձր վարձատրությամբ աշխատակիցներ ունեցող բանկերի թոփ-տասնյակը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ: Վարկանիշի տասնյակում են  HSBC Բանկ Հայաստանը, Բիբլոս Բանկ Արմենիան, Արմսվիսբանկը, Ամերիաբանկը, Զարգացման Հայկական Բանկը, Կոնվերսբանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, ՊրոԿրեդիտ Բանկը, Ինեկոբանկը և ՎՏԲ Հայաստան Բանկը:

Հատկանշական է, որ թոփ–տասնյակում հայտնված բանկերի աշխատակիցների միջին բանկային աշխատավարձը երրորդ եռամսյակում կազմել է 352 704 դրամ, այն դեպքում, որ ողջ բանկային համակարգում այդ ցուցանիշը 275 942 դրամ է կազմում: Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ` 458 մասնաճյուղերով:

Նշված բանկերի ցուցակում միջին ամսական աշխատավարձով առաջատար դիրքում է HSBC Հայաստան Բանկը, որի աշխատակիցները 621 հազար դրամ են վաստակում: Միաժամանակ, բանկի աշխատակիցների աշխատավարձը երրորդ եռամսյակում 2-րդ եռամսյակի համեմատ կրճատվել է 10,9 տոկոսով, իսկ աշխատակիցների թիվը կրճատվել է 395-ից մինչև 389:

Երկրորդ տեղում է Բիբլոս Բանկ Հայաստանը, որի աշխատակիցները վաստակում են միջինը 434 հազար դրամ, ինչը 11,8 տոկոսով քիչ է երկրորդ եռամսյակի ցուցանիշից: Միաժամանակ, բանկի անձնակազմն ավելացել է` 93-ից դառնալով 96:

«ԱՌԿԱ» գործակալության երրորդ տեղում է Արմսվիսբանկն անձնակազմի 386 հազար միջին աշխատավարձով, ինչը երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 16,6 տոկոսով, իսկ աշխատակիցների թիվը մնացել է անփոփոխ՝ 98:

Ցուցակում չորրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը, որի աշխատողները վաստակում են միջինը 367 հազար դրամ՝ երկրորդ եռամսյակի համեմատ կրճատումը կազմել է 11,5 տոկոս, միաժամանակ բանկի աշխատողների թիվը 471-ից կրճատվել և հասել է 457–ի (2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ):

Վարկանիշի հինգերորդ հորիզոնականում է Զարգացման հայկական բանկը, որի աշխատողները ստանում են միջինը 323 հազար դրամ (եռամսյակային աճը՝ 3,5 տոկոս): Այդ ժամանակահատվածում բանկի անձնակազմն ավելացել է` 168-ից հասնելով 182–ի:

Վեցերորդ տեղում է Կոնվերսբանկը` 317 հազար միջին աշխատավարձով (աճը՝ 3,4 տոկոս): Միաժամանակ, աշխատողների թիվը կրճատվել է` 642-ից հասնելով 610–ի:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը թոփ-10-ում զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 284 հազար դրամ աշխատավարձով (անկումը՝ 13,1 տոկոս): Բանկի աշխատողների թիվն ավելացել է` 422-ից հասնելով 441–ի:

Վարկանիշի ութերորդ տեղում է ՊրոԿրեդիտ Բանկը 275 հազար դրամ աշխատավարձով (անկումը՝ 3,2 տոկոս), ընդ որում՝ բանկի անձնակազմն ավելացել է 322-ից մինչև 355:

Վարկանիշի իններորդ տեղում Ինեկոբանկն է, որի աշխատողների միջին աշխատավարձը 267 հազար դրամ է ( անկում 21,7 տոկոսով), իսկ անձնակազմն ավելացել է 514-ից մինչև 520:

Հայաստանի բարձր վարձատրվող բանկերի թոփ-տասնյակը եզրափակում է ՎՏԲ Հայաստան Բանկը՝ 253 հազար դրամ միջին աշխատավարձով (աճը՝ 15 տոկոս): Բանկի անձնակազմն ամենամեծն է, քանի որ ունի ամենամեծ մասնաճյուղային ցանցը, իսկ երրորդ եռամսյակում բանկի անձնակազմի թիվը 1146-ից աճել է մինչև 1180:

Հատկանշական է, որ «ԱՌԿԱ» գործակալության տվյալներով` ամենաբարձր աշխատավարձ ունեցող բանկերի վարկանիշում հայտնված բանկերից վեցն առանձնացել են նաև աշխատավարձերի բարձրացմամբ, որը նկատվել է 12-ամսյա կտրվածքով՝ 2012 թվականի սեպտեմբերից 2011 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Այստեղ առաջատար է ՎՏԲ Հայաստան Բանկը, որտեղ անձնակազմի միջին աշխատավարձն այդ ժամանակահատվածում աճել է 44,6 տոկոսով: Դրան հետևում է Կոնվերսբանկը՝ միջին աշխատավարձի 24,5 տոկոսանոց աճով: Այնուհետև հաջորդում են Զարգացման հայկական բանկը՝ 8,7 տոկոս, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 7,9 տոկոս, Ինեկոբանկը՝ 6,4 տոկոս և ՊրոԿրեդիտ Բանկը՝ 0,4 տոկոս աճով:

Հայկական բանկերի ամենաբարձր վարձատրվող աշխատողների վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» եռամսյակային ամփոփագիրը, որը կազմվել է բանկերի ֆինանսական հաշվետվությունների և ներկայացված տեղեկատվության հիման վրա: -0-

Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ ունեցող բանկերի վարկանիշ

Բանկեր

Միջին աշխատավարձը 30.09.2012-ի դրությամբ

Աճը 30.06.2012-ի համեմատ

Աճը 30.09.2011-ի համեմատ

1

HSBC Բանկ Հայաստան

621000

-10,9%

-1,7%

2

Բիբլոս Բանկ Հայաստան

434000

-11,8%

-0,9%

3

Արմսվիսբանկ

386000

16,6%

-7,4%

4

Ամերիաբանկ

367000

-11,5

-22,7%

5

Զարգացման հայկական բանկ

323000

3,5%

8,7%

6

Կոնվերսբանկ

317000

3,4%

24,5%

7

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ

284000

-13,1

7,9%

8

ՊրոԿրեդիտ Բանկ

275000

-3,2

0,4%

9

Ինեկոբանկ

267000

-21,7

6,4%

10

ՎՏԲ Հայաստան Բանկ

253044

15%

44,6%

top-10 միջին բանկային ցուցանիշ

352704

Միջին բանկային ցուցանիշն` ըստ բանկային համակարգի

275942

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img