Հայաստանը մասնակցել է Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մասնակցել է նախորդ շաբաթ HSBC Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` Դուբայ ժամանած  առաջատար ընկերությունների թվում հայկական «ԲԱՐՍԻՍ» ընկերությունը մասնակցել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին:

Համաժողովը, մասնավորապես, կենտրոնացել էր «Էմիրությունների դիվերսիֆիկացված տնտեսության», նավթագազային ոլորտում ծառայություններին, շինարարության և ենթակառուցվածքներին, և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը (կոսմետիկայի և օծանելիքի ներմուծում) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն:

Ըստ HSBC Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանի՝ Էմիրություններն ունի յուրահատուկ տնտեսություն, որն իր մեջ ներառում է նավթի արդյունահանումը և արտահանմանը միտված բաց տնտեսությունը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», – ասել է նա:

Այս տարվա առաջն կիսամյակի արդյունքներով Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը:  Առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 42 միլիարդ ՀՀ դրամ:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» հիմնադրվել է 1995թ. սեպտեմբերի 25-ին։ Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է «HSBC Europe BV»-ին, իսկ մնացած 30%-ը` «Wings Establishment»-ին: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img