Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Եթե վերցնենք ժողովրդագրական վիճակը, ապա կտեսնենք, որ տարեցտարի ավելանում է աշխատակիցների վրա դրվող բեռը: Եթե այդ միտումները շարունակվեն, ապա մեկ աշխատակցին բաժին կընկնի երեք թոշակառու»,- չորեքշաբթի երկրորդ տարեկան կենսաթոշակային համաժողովում ասաց Սարգսյանը:

Վարչապետի խոսքով, այս հանգամանքը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ տնտեսական զարգացման համար, քանի որ նոր աշխատատեղերի ստեղծումը կդառնա տնտեսապես աննպատակահարմար:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ բնակչության ծերացման պայմաններում բազմաթիվ, այդ թվում, զարգացած երկրներ, այսօր կանգնած են կենսաթոշակների վճարման խնդրի առջև:

«Հասկանալի է, որ բաշխիչ համակարգը, որով բեռը դրվում է այսօրվա սերնդի վրա, ենթադրում է, որ պետբյուջեում հավաքված սոցվճարները վերաբաշխվում են կենսաթոշակառուների օգտին, իսկ դա նշանակում է, որ կենսաթոշակառուների կենսամակարդակը կախված կլինի ոչ թե նրանց աշխատանքային կենսագրությունից, ստաժից, աշխատանքի բնույթից և այլն, այլ երկրի տնտեսական վիճակից»,- նշեց վարչապետը:

Սարգսյանը միաժամանակ նշեց, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումն առաջին մեկ-երկու տարիներին կանցնի բավականին ցավոտ, քանի որ քաղաքացիները «պետք է փոխեն իրենց վարքն ու մտածողությունը»:

«Անհրաժեշտ է, որ հանրությունը ծանոթ լինի նոր համակարգի էությանն ու գործելու մեխանիզմին: Մենք ձևավորել ենք մի կենտրոն, որի նպատակն է հասարակության իրազեկումը կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում բոլոր բարեփոխումների և միջոցառումների մասին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ առումով մենք որոշակի արդյունքների ենք հասել, բայց դրանք առայժմ բավարար չեն»,- ասաց վարչապետը:

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011թ.-ի հունվարի 1-ից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով: 2014թ.-ի հունվարի 1-ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով, որում կներառվեն 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուն ձևավորել սեփական կենսաթոշակի չափը։ Կուտակային կենսաթոշակային համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները, ինքնազբաղվածները և գյուղացիները։ Աշխատակիցներն ամսական իրենց կուտակային հաշվին կուղղեն աշխատավարձի չափի 5 տոկոսը: Եվս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կներդնի պետությունը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img