«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2012 թվականի 10 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների 42% աճ է գրանցել

Ճեպազրույց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն  Խաչատրյանի հետ

– Ինչպիսի՞ն է բանկի միջոցով իրականացվող փոխանցումների դինամիկան 10 ամիսների կտրվածքով: Նկատվու՞մ է արդյոք աճ, թե՞ պահպանվում է փոխանցումների քանակի և ծավալի նվազման միտումը:

– Ինչ վերաբերում է դրամական փոխանցումների ընդհանուր ծավալին (ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցումները S.W.I.F.T. համակարգով, ինչպես նաև այլ վճարային համակարգերով իրականացվող ֆիզանձանց դրամական փոխանցումները), նշեմ, որ 2012 թվականին դեռ շարունակվում էր դրանց ընդհանուր ծավալի նվազումը Հայաստանի բանկային համակարգում: 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ 2012թ. 10 ամիսների ընթացքում բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ծավալը կրճատվեց մոտ 9%-ով: Միաժամանակ գրանցվել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զգալի աճ: 2011թ. համեմատ այն կազմել է մոտ 42% (2011թ.`11 736 063 ԱՄՆ դոլար, 2012թ.`16 634 878 ԱՄՆ դոլար): 10 ամիսների ընթացքում ավելացել է ինչպես վճարային համակարգերով (2011թ.`18 590, 2012թ.` 27 006), այնպես էլ բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ընդհանուր քանակը (28 235-ից մինչև 38 429): Դա պայմանավորված է մեր բանկի հաճախորդների թվաքանակի աճով, ինչը, համաձայնեք, շատ գոհացուցիչ է:

– Դրամական փոխանցումների ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում 2013 թվականում:

2012թ. իրավիճակի բարելավումը հուսադրում է, որ 2013թ-ին կարելի է ակնկալել մոտ 15 տոկոս աճ (չնայած «Միգոմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգի գործունեության դադարեցմանը Հայաստանի տարածքում): Այսօր գրեթե բոլոր բանկերը առաջարկում են միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ` միևնույն պայմաններով: Շուկան գերհագեցած է առաջարկություններով, որի հետևանքով նվազում է պահանջարկը: Արդյունքում կշահի նա, ով կառաջարկի սպասարկման ավելի բարձր մակարդակ: Հարկավոր է մշտապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ընդյալնել տարբեր միջազգային վճարային համակարգերի հետ համագործակցության շրջանակները և ծառայությունների տեսականին: Ներկայումս բանկն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIKե և «UNISTREAM» համակարգերի միջոցով: Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ևս մի քանի վճարային համակարգերին միանալու ուղղությամբ:

– Դեպի ո՞ր երկրներ են ավելի շատ կատարվում փոխանցումներ Ձեր բանկում: ՀՀ ԿԲ տվյալներով 2012 թվականին կրճատվել են ԱՄՆ-ից, Ուկրաինայից և ավելացել Ղազախստանից և Արաբական Էմիրություններից ստացվող փոխանցումների ծավալը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Փոխանցումների քանակով և ծավալով առաջատար են համարվում Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ: 2012թ. 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրականացվել են 13.864.271 ԱՄՆ դոլարի թվով 21 864 դրամական փոխանցումներ, իսկ Հայաստանի և ԱՄՆ միջև` 625.627 ԱՄՆ դոլարի թվով 1242 փոխանցումներ: Երրորդ տեղն է զբաղեցնում Ուկրաինան` 682 փոխանցումներ 463.206 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ղազախստանից և ԱՄԷ-ից փոխանցումների մեծ ներհոսքը դեպի Հայաստան ենթադրաբար կապված է մեր բնակչության` դեպի այդ երկրներ արտագնա աշխատանքի մեկնելու, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առևտրային համաձայնագրերի ձեռքբերման հետ: Խոսելով տրանսֆերների շուկայի ընդհանուր միտումների մասին կարծում եմ, որ Ուկրաինայից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների կրճատումն ուղղակիորեն պայմանավորված է նշված երկրների ներկայիս տնտեսական անկայուն վիճակով:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img