S&P. Կարգավորման խստացումը չի ազդի ռուսական բանկերի շահույթի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե ռուսական բանկերը չկրկնեն շահույթի՝ 2012 թվականի ռեկորդը, ապա կմնան նույն մակարդակում, կարծում է  Standard & Poor’s (S&P) վարկանիշային գործակալության վերլուծաբան Սերգեյ Վորոնենկոն. «Մեր սպասումները հիմնվում են այն հանգամանքի վրա, որ ԿԲ-ի ազդեցությունը պահուստների խստացման և 2013 թվականից ռիսկային ակտիվների գնահատման վրա մեծ ազդեցություն չի ունենա»: Այս մասին, հղում անելով «Վեդոմոստիին», հաղորդում է Банки.ру-ն:

ԿԲ-ն 2012 թվականին ակնկալում է բանկերի ռեկորդային շահույթ՝ 1 տրլն ռուբլի (արդեն 10 ամիսներին բանկերը վաստակել են 834 մլրդ ռուբլի, ինչը 23 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա տեմպերը): S&P վերլուծաբանները նշում են, որ ռուսական բանկերը սկսում են հասնել զարգացած երկրների բանկերին ծախսերի արդյունավետության ցուցանիշով: «2012 թվականին, մեր գնահատականներով, պետական բանկերի կապիտալի շահութաբերությունը 21 տոկոս է կազմել (հիմնականում, Խնայբանկի պատճառով, որի շահութաբերությունը 28% էր)», – ասվում է ռուսական բանկային հատվածի վերաբերյալ գործակալության ուսումնասիրությունում: Գործակալության կանխատեսումներով հաջորդ տարի այն կպահպանվի:

ԿԲ նախագահի տեղակալ Ալեքսեյ Միմանովսկին հաշվել է, որ վերջին երկու տարիների ընթացքում բանկերը դեպի կապիտալ են ուղղում շահույթի միայն 50-60 տոկոսը, և բանկերին խորհուրդ է տվել դեպի կապիտալ ուղղել շահույթի 80-85 տոկոսը:

2013 թվականին Կենտրոնական բանկը մտադիր է առանց գրավի վարկավորման աճը զսպելու ուղղությամբ մի շարք քայլեր ձեռնարկել (կբարձրացնի պահուստային մուտքերը և կխստացնի ռիսկային ակտիվների գնահատումը), բացի այդ, արդեն հաջորդ տարի ԿԲ-ն ցանկանում է հետևել բանկերի կողմից նոր, կապիտալի նկատմամբ ավելի խիստ պահանջների կատարմանը («Բազել III»):

Վորոնենկոն նշում է, որ ԲՌԻԿ-ի մյուս երկրներում չկան մանրածախ վարկավորման այդպիսի շռնդալից տեմպեր՝ տարեկան 40 տոկոս դրույքաչափով: ԿԲ-ի ազդեցությունը պահուստների խստացման և ռիսկային  ակտիվների գնահատման վրա 2013 թվականից կունենա «երկարաձգված» էֆեկտ՝ բանկերի վրա այն միանգամից չի ազդի: «Մենք 2013 թվականին սպասում ենք մաքուր տոկոսային մարժա 4,5-5 տոկոս մակարդակում, և կապիտալի՝ 15-18-տոկոսանոց եկամտաբերություն»,- ասում է Վորոնենկոն: Բայց արդեն 2013 թվականի վերջում շահույթի դրական թրենդը կսկսի դադարել, նախազգուշացնում է նա: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img