Հայկական բանկերի թոփ տասնյակը Facebook-ում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2012թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Facebook սոցիալական ցանցում 10 ամենաներկայացված ՀՀ առևտրային բանկերի վարկանիշը:

Վարկանիշի թոփ տասնյակում ընդգրկվել են այն բանկերը, որոնք ցանցի իրենց պաշտոնական էջերում լայքերի առավելագույն քանակ ունեն: Մասնավորապես` վարկանիշում ընդգրկվել են՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Յունիբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Կոնվերսբանկը, Ամերիաբանկը, Անելիք Բանկը, Զարգացման Հայկական Բանկը, Արդշինինվեստբանկը, HSBC Բանկ Հայաստանը և Ինեկոբանկը:

Հայաստանում այսօր գործում է 21 բանկ, դրանցից միայն 18-ը պաշտոնական էջ ունեն Facebook սոցիալական ցանցում: Ընդ որում այդ 18 աբնկերի լայքերի ընդհանուր քանակը կազմել է 36214, իսկ քննարկումների ընդհանուր քանակը՝ 2086:

Facebook սոցիալական ցանցում էջեր ունեցող բանկերի ներգրավվածության ընդհանուր ցուցիչը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5,76 տոկոս: Ներգրավվածության ցուցիչը մատնանշում է բանկի էջի այցելուների ակտիվությունը և հաշվարկվում է որպես լայքերի ընդհանուր թվի նկատմամբ (այցելուների) լսարանի ակտիվության հարաբերակցություն (քննարկումների քանակ):

Հատկանշական է, որ թոփ տասնյակի լայքերի քանակը կազմել է բոլոր բանկերի լայքերի ընդհանուր թվի 96,5 տոկոսը, իսկ դրանց ընդհանուր թվի քննարկումները՝ 90,8 տոկոսը: Միաժամանակ թոփ տասնյակի ներգրավվածության ցուցիչը կազմել է 5,42 տոկոս:

Facebook սոցիալական ցանցում ամենաներկայացված բանկերի վարկանիշի առաջատարի դիրքերում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: Բանկի պաշտոնական էջում լայքերի ընդհանուր թիվը կազմել է 10401, իսկ քննարկումների քանակը՝ 248: Միաժամանակ բանկի էջի ներգրավվածության ցուցիչը կազմել է 2,38 տոկոս:

Տասնյակում երկրորդ տեղը զբաղեցրել է Յունիբանկը՝ իր էջում հավաքելով 9 868 լայք: Բանկի էջը նաև ունի քննարկումների առավելագույն քանակը՝ մինչև 501: Ներգրավվածության ցուցիչը կազմել է 5 տոկոս:

Երրորդ տեղում ամրապնդվել է ՎՏԲ-Հայաստան Բանկը: Բանկի էջում լայքերի թիվը հասնում է 4 964-ի, իսկ քննարկումների քանակը՝ մինչև 207: Միաժամանակ ներգրավվածության ցուցիչը կազմել է 4,17 տոկոս:

Ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնում է Կոնվերսբանկը, որի էջի լայքերը կազմել են 3255, իսկ քննարկումների քանակը՝ 355: Ներգրավվածության ցուցիչը հավասար է 10,9 տոկոսի:

Թոփ տասնյակի հինգերորդ տեղում է Ամերիաբանկը: Բանկի էջում գրանցվել է 2076 լայք և 196 քննարկում, որն էլ ապահովել է նրա ներգրավվածության ցուցիչի 9,4 տոկոսը:

Վեցերորդ տեղում է Անելիք Բանկը՝ 1521 լայք և 110 քննարկում: Էջի ներգրավվածության ցուցիչը՝ 7,2 տոկոս:

Յոթերորդ տեղը զբաղեցրել է Զարգացման Հայկական Բանկը, որի լայքերի թիվը կազմել է 900, իսկ քննարկումները՝ 41, ինչն էլ նրան ապահովել է ներգրավվածության ցուցիչի 4,5 տոկոս:

Ութերորդ տեղում է Արդշինինվեստբանկը, որի էջը հավաքել է 714 լայք և 128 քննարկում: Հատկանշական է, որ բանկն ունի ներգրավվածության առավելագույն ցուցիչը՝ 17,9 տոկոս:

Իններորդ տեղում է HSBS Բանկ Հայաստանը: Բանկի էջի լայքերի թիվը կազմել է 648, իսկ էջի քննարկումներն ընդամենը 14-ն են, որի կապակցությամբ բանկի ներգրավվածության ցուցիչը կազմել է 2,16 տոկոս:

Facebook սոցիալական ցանցում ամենաներկայացված բանկերի վարկանիշը եզրափակում է Ինեկոբանկը: Բանկի էջը հավաքել է 615 լայք, նոյեմբերի 30-ի դրությամբ էջի քննարկումները կազմել են 96, իսկ ներգրավվածության ցուցիչը՝ 15,6 տոկոս:

«ԱՌԿԱ» գործակալությունը չի երաշխավորում օգտատերերի ակաունտների իսկությունը, որոնց «լայքերը» հաշվի են առնվել վարկանիշը կազմելիս: Այս կամ այն էջի «լայքերի» քանակը ոչ միշտ է իսկապես արտացոլում Facebook սոցիալական ցանցում ճանաչվածությունը: Միաժամանակ տվյալ վարկանիշը ոչ մի կերպ չի ազդում ՀՀ բանկային համակարգի սուբյեկտների կայունության վրա:

Facebook սոցիալական ցանցում ամենաներկայացված հայկական բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր են  ծառայել դրանց պաշտոնական էջերի տվյալները: -0-

1223

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img