Հայաստանում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրով 7 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավելի քան 970 վարկ է տրվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագրով երիտասարդ ընտանիքները 7 մլրդ դրամ ընդհանուր գումարի ավելի քան 970 վարկ են ստացել, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Տրված 975 վարկերից 24-ը` 162 մլն դրամ ծավալով, մարվել է ժամանակից շուտ»,– ասաց նա։

Նրա խոսքով` հիփոթեքային վարկ է ստացել 4 ընտանիք Արագածոտնի մարզից, 48-ը` Արարատի մարզից, 81-ը` Արմավիրից, 16-ը` Գեղարքունիքից, 68-ը` Լոռուց, 98-ը` Կոտայքից, 71-ը` Շիրակից, 77-ը` Սյունիքից, 5-ը` Վայոց Ձորից, 16-ը` Տավուշից, և 491-ը` Երևանից։

«Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է 2010 թվականի հունվարի 29-ին։ Վարկի առավելագույն գումարը կազմում է 16 մլն դրամ, տոկոսադրույքը` 8-8.5 տոկոս։ Ծրագիրն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 13–19)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական հաստատությունների թարմացված գնահատականների, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ազդակների և արժութային շուկայում կայուն իրավիճակի պահպանման ազդեցության ներքո

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները

Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել

Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile հավելվածի հերթական թարմացման մասին

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2 ամսում աճել է շուրջ 3,5 անգամ

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թվականի հունվար-փետրվարին կազմել է 303 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-փետրվարի 87,5 մլն դոլարի  դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img