ԶԵԱԲ-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը 15 մլն դոլարի չափով ՓՄԲ վարկավորման մասին պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկին տրամադրել է վարկ 15 մլն. ԱՄՆ դոլարի չափով` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:

Համապատասխան պայմանագիրը երեքշաբթի ստորագրել են Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան և ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

Այս միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների բիզնեսի ընդլայնմանը և խթան կհանդիսանան փոքր և միջին բիզնեսի ոլորտի հետագա զարգացմանը, որն իր հերթին հանդիսանում է ՀՀ տնտեսության ռազմավարական ուղիներից մեկը:

Ինչպես պայմանագրի ստորագրումից հետո ասուլիսի ժամանակ հայտնեց ԶԵԱԲ-ի վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան, հանրապետությունում կապիտալի հերթական ներհոսքն այսօր բավական մեծ իրադարձություն է ՀՀ տնտեսության համար:

«Որքան էլ տարօրինակ թվա, Ռուսաստանում քիչ թե շատ արմատներ ունեցող երկու կազմակերպությունները հիանալի կերպով հանդիպում են Հայաստանում և փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար երկարաժամկետ վարկավորման մասին պայմանագիր են ստորագրում:  Կարծում եմ, որ դա մեծ իրադարձություն է և շատ կարևոր է»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևն իր հերթին ավելացրել է, որ Եվրասիական զարգացման բանկի և ՎՏԲ-Հայաստան Բանկի համատեղ նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանում փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների և մրցունակ միջավայրի ստեղծմանը, և դրանով իսկ արտադրության ծավալների աճին, ապրանքների տեսականու ընդլայնմանը և արտադրության որակի բարձրացմանը :

Գուսևը պարզաբանեց, որ միջոցները կուղղվեն նոր բիզնեսին, այսինքն Հայաստանի բանկային համակարգում արդեն առկա նախագծերի վերաֆինանսավորում չի լինի: «Դրանք նոր բիզնեսներ կլինեն, նոր աշխատատեղեր և երկրի այդ հատվածի զարգացման համար նոր հնարավորություն: Մենք ակնկալում ենք երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն, ինչպես նաև ֆինանսավորման ոլորտի ընդլայնում»,- նշեց նա:

Նա նշեց, որ փոքր և միջին բիզնեսի հատվածը հաջորդ տարի բանկի համար առաջնահերթ ուղղության կդառնա:
«Ներկա տնտեսական իրավիճակում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում հատուկ կարևոր նշանակություն է տրվում»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: ԵԶԱԲ-ի ներդրումային պորտֆելը բաղկացած է 20 նախագծերից Ռուսաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում և գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img