Tue, 1 July
28.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գրավչության նվազման ռիսկերը ԱՄՆ-ից են բխում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները շարունակեցին ճնշման տակ մնալ, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքի»` հաջորդ տարվա սկզբից գործողության մեջ մտնող ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման միջոցառումների շարքի վերաբերյալ ԱՄՆ-ի օրենսդիրների միջև շարունակվող վեճերի ֆոնին: Ներդրողների տրամադրությունը վատացրեց նաև ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հայտարարությունը, որ նախագահ Բարաք Օբամայի բյուջետային առաջարկները հավասարակշռված չեն, և որ Սպիտակ տունը կարծես ցանկանում է դանդաղ կերպով տնտեսությունը «ֆիկսալային ճեղքվածքի» հասցնել:

Բացի այդ, ԱՄՆ ԴՊՀ խթանման նոր միջոցները նույնպես լավատեսություն չավելացրեցին, քանի որ կենտրոնական բանկի` գնաճի նպատակային մակարդակով պայմանավորված գործազրկության մակարդակին տոկոսադրույքները կապելու որոշումը փոքր-ինչ ամրապնդեց ամերիկյան կարգավորիչի խթանող միջոցների տևականության վերաբերյալ ներդրողների մտահոգությունները:

Միաժամանակ անսպասելիորեն ԱՄՆ-ի աշխատանքի շուկայից ստացված առավել դրական շաբաթական տվյալները կրկին նվազեցրեցին դեղին մետաղի գրավչությունը: Արդյունքում` նախորդ շաբաթ ոսկու արժեքը նվազեց 0,58 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1694,37 ԱՄՆ դոլար:

Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք ակտիվի գնանշումները հավանաբար նախկինի նման խոցելի կմնան, իսկ ոսկու շուկայի անկայունությունը կավելանա` հաշվի առնելով ԱՄՆ-ի «բյուջետային ճեղքվածքի» բարձր սպառնալիքի առումով պահպանվող անորոշությունը: Ավելին, շատ քիչ ժամանակ է մնում Կոնգրես փոփոխություններ տցնելու համար, որը թույլ չի տա նոր կործանիչ հարկային օրենքներ կիրառել: Միաժամանակ շաբաթվա վերջին ներդրողների ակտիվությունը նույնպես կընկնի, և հնարավոր է դիրքերի որոշակի ուղղումներ հաջորդեն, քանի որ առաջիկա շաբաթը Սուրբծննդյան և ամանորյա տոների նախաշեմին վերջին լիարժեք աշխատանքային շաբաթը կլինի: Տեխնիկական վերլուծության տեսանկյունից առաջիկա շաբաթվա ընթացքում որպես դեղին մետաղի աջակցման առանցքային մակարդակ հանդես կգա 1683,34 ԱՄՆ դոլար նշանակումը, դրա հաջող նվազման դեպքում, հնարավոր է` շարունակվի մեկ տրոյական ունցիայի դիմաց 1663,0 ԱՄՆ դոլար նշանակման նվազումը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ներդրողների տրամադրության և թանկարժեք մետաղի դինամիկայի վրա էական ազդեցություն կարող է նաև ցուցաբերել ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից ներդրողների ուշադրության կենտրոնում կլինեն երրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի վերջնական տվյալները, ինչպես նաև Չիկագոյի ԴՊՀ-ից ստացված տնտեսական ակտիվության, սպառողական ծախսերի, երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների և նոյեմբերին բնակշուկայի  ծավալի ցուցիչի թվերը: Եվրոպական նորություններից պետք է ընդգծել դեկտեմբերին IFO-ից Գերմանիայի գործնական միջավայրի պայմանների ինդիկատորի տվյալների հրապարակումը: Օվկիանոսի մյուս կողմից սպասվող չափավոր դրական վիճակագրությունը, և եվրագոտուց ստացված բարենպաստ տվյալները կարող են նպաստել թանկարժեք ակտիվի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար որպես դիմադրության մակարդակ հանդես կգա մեկ տրոյական ունցիայի դիմաց 1721,0 ԱՄՆ դոլար նշանակումը:

Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճել է 0,15 տոկոսով՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,6715 ԱՄՆ դոլար: Կարմիր մետաղի գնանշումներն այս շաբաթ հիմնականում բարձրացան, քանի որ արդյունաբերական արտադրության ուղղությամբ և արդյունաբերական հատվածի PMI ցուցիչով Չինաստանի առավել բարենպաստ տվյալները, ինչպես նաև հիմնական արժութային զույգի ամրապնդումը շաբաթվա սկզբին բարելավեցին ներդրողների տրամադրությունը: ԱՄՆ ԴՊՀ խթանման նոր ծրագիրը նույնպես լավատեսություն ավելացրեց աշխարհի խոշորագույն տնտեսության հեռանկարների նկատմամբ:

Այդուհանդերձ, ներդրողները նախկինի նման զգոնություն են պահպանել և զերծ են մնացել խոշոր գործարքներից` ԱՄՆ օրենսդիրների միջև շարունակվող անարդյունավետ բանակցությունների ֆոնին: Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող  բորսային պաշարն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտել  է կարմիր մետաղի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան հավանաբար կհամախմբվի կամ փոքր-ինչ կնվազի, քանի որ կարմիր մետաղի գրավչության նվազման հիմնական ռիսկերը նախկինի նման կելնեն օվկիանոսի մյուս կողմից` հաշվի առնելով ԱՄՆ-ի «բյուջետային ճեղքվածքի» պահպանվող անորոշությունը: Պղնձի արժեքը նույնպես կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությամբ: Սպասվում է, որ տվյալ վիճակագրությունը չափավոր դրական կգտնվի: Եթե այդ կանխատեսումներն արդարացվեն, և ՀՆԱ-ի և ԱՄՆ-ի բնակշուկայի տվյալները, ինչպես նաև Գերմանիայի գործնական լավատեսության ինդիկատորը, չափավար դրական գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են շարունակել աճը:

Սակայն եթե տվյալ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը վերսկսի իր աճը, պղինձը կարող է նաև էժանանալ: Ընթացիկ շաբաթ  ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի միջակայքն է մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,60 – 3,73 ԱՄՆ դոլար:–0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ ԿԲ–ի կողմից մոնետար քաղաքականության խստացում

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացում

Ապրիլ ամսվա  ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին. ՀԲ

Համաշխարհային բանկի հունիս ամսվա   «Armenia Monthly Economic Update»-ի համաձայն՝ Հայաստանը 2025 թ.-ի ապրիլին պահպանել է պետբյուջեի հավելուրդը՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։

Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img