Համաշխարհային տնտեսությունը չի հաջողվի կայունացնել 2013թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությունն ընթացիկ տարում կայունացնել չի հաջողվի, լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը Մոսկվայի Գայդարովյան համաժողովում, հայտնում է РБК–ն։

«Կայունացման համար պայքարում մենք արդեն տանուլ ենք տվել 2013 թվականը »,– ասել է նա և ավելացրել, որ եթե նախորդ տարի ակնկալվում էր լուծել համաշխարհային տնտեսությունների առանցքային հարցերը 2013 թվականին, ապա այժմ պարզ է, որ համաշխարհային տնտեսությունը կբախվի առաջատար երկրների ՀՆԱ նվազման հետ, բյուջեների պակասուրդները կավելանան, իսկ դա նշանակում է պետպարտքի` ճգնաժամի պատճառ դարձած խնդիրների խորացում։

«Այս ամենը կազդի ԱՄՆ–ի և Չինաստանի ՀՆԱ աճի վրա։ Մենք մտել ենք ճահճացման գոտի, իսկ հաջորդ տարի բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի ՀՆԱ–ն ավելի ցածր է լինելու»,– ասել է Կուդրինը։ Խոսելով եվրոպական երկրների, մասնավորապես, Հունաստանի, Իսպանիայի և Իտալիայի խնդիրների մասին` նախկին նախարարը նշել է, որ դրանք հետաձգվել են, և ոչ թե լուծվել, ու հետագայում կրկին կվերադառնան։

Բացի այդ, առաջիկա 5-7 տարիներին Ռուսաստանի ՀՆԱ աճը կկազմի ոչ ավելի, քան տարեկան 4 տոկոս։ «Մեր վերին շեմը 4 տոկոսն է»,–ասել է Կուդրինը` ավելացնելով, որ անբարենպաստ արտաքին կոնյունկտուրայի դեպքում տնտեսական աճը կարող է կազմել և 2 տոկոս։

Մեկնաբանելով վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքն այն մասին, որ Ռուսաստանի տնտեսական աճը պետք է կազմի տարեկան ոչ պակաս, քան 5 տոկոս` Ա.Կուդրինն ասել է, որ Ռուսաստանն իր առջև այդպիսի նպատակ կարող է դնել այն դեպքում, եթե կառուցվածքային լուրջ բարեփոխումներ կատարի։ «Նույնիսկ եթե մենք հիմա սկսենք բարեփոխումները, ապա, միևնույն է, առաջիկա 5-7 տարիներին 4–տոկոսանոց աճից ավելին ունենալ չի հաջողվի»,– ասել է նախկին նախարարը։

Մինչև Ա.Կուդրինը, ուրիշները նույնպես ասել էին, որ դեռ շուտ է ուրախանալ ֆինանսական ճգնաժամի ավարտի կապակցությամբ ։ Մասնավորապես, Գերմանիայի քաղաքացիներին ուղղած ամանորյա ուղերձում կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ թեև խնդրի լուծմանն ուղղված տնտեսական բարեփոխումների քայլերն արդեն իրենց պտուղներն են բերում, եվրագոտու պարտքի ճգնաժամը դեռ հեռու է ավարտված լինելուց։ Մերկելը կոչ է արել համաքաղաքացիներին համբերությամբ հաղթահարել տնտեսական դժվարությունները։

Համաշխարհային տնտեսական ֆորումի` 2013 թվականի հունվարի սկզբում հրապարակված զեկույցում նույնպես մատնանշվում էր համակարգային ֆինանսական ճգնաժամի տարածման նոր սպառնալիքը սրընթաց ավելացող և հաճախ թերագնահատվող էկոլոգիական ռիսկերի և բնության վտանգների ֆոնին։ Հավանականության տեսանկյունից երկու առավել տագնապալի ռիսկերն են` բնակչության  եկամուտների զգալի անհավասարությունը և բյուջետային խրոնիկ անհավասարակշռությունները։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img