«Արմենիան Քարդ»–ն անցել է ծրագրային ապահովման արդիականացման եզրափակիչ փուլին

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» համակարգում մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության պրոցեսինգային ընկերությունից։
«ԱՐՔԱ» համակարգում նոր ծրագրային հենքի ներդրմանը նախորդել են մեկ տարուց ավել տևած խոշորածավալ աշխատանքներ: Այդ ընթացքում տեղադրվեցին նոր սերվերային հզորություններ, վերազինվեցին և  համալրվեցին ենթակառուցվածքային համակարգերը (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր և այլն):

Նոր ծրագրային հենքի ներդրման և տեղայնացման  շրջանակներում Ընկերությունը սերտորեն համագործակցել է  միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard, VISA),  բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱԳՄ, ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ և ամենակարևորը համակարգի անդամ բանկերի հետ, որոնք վերազինման գործընթացի հիմնական պատվիրատուն են և որոնց նպատակն է իրենց հաճախորդներին ավելի բարձր որակի և լայն շրջանակի ծառայությունների մատուցումը:

Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեստային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով և այլ հատուկ սարքավորումներով) փորձարկվել են քարտերի թողարկման, սպասարկման, գործարքների ֆինանսական արդյունքների մշակման և այլ հարակից գործընթացները:

Նոր համակարգի միջոցով աշխատանքին անցման հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել նաև բանկերի ավտոմատացված ծրագրային համակարգերում: Միգրացիոն աշխատանքներին մասնակցել են նաև համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները:

Նոր ծրագրային հենքին անցման ժամանակահատվածում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի» հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են  նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ»,– նշեցին մամուլի ծառայությունից։

Այնուամենայնիվ այդ ժամանակահատվածի անցումից հետո նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը և քարտապանների սպասարկումը, այդ թվում վիրտուալ տիրույթում:

ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի ներկայիս ծրագրային ապահովումը ներդրվել է շուրջ 13 տարի առաջ և այլևս չէր համապատասխանում բանկային և քարտային բիզնեսի արդյունավետ զարգացման արդի պահանջներին:

Ներդրվող ծրագրային համակարգը բավարարում է ոլորտի ժամանակակից պահանջներին: Վերջինիս կարևորագույն առանձնահատկությունն է  բազմաբանկ կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ և յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում:

Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ԱՐՔԱ համակարգում գործում է 6068 POS-տերմինալ (տարեկան աճը` 28%-ով), որից 560-ը գտնվում է կանխիկացման կետերում (տարեկան աճը`11.6%), իսկ 5508-ը` առևտրի կետերում (տարեկան աճը` 30%): Համակարգի բանկոմատների թիվը ամբողջ Հայաստանի տարածքում հունվարի սկզբին կազմել է 960: Մեկ տարում գործարկվել է 123 նոր բանկոմատ: Ընդհանուր հաշվով այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Արմենիան Քարդ համակարգի ակտիվ քարտերի թիվը հասել է 1.008.9 հազարի: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ այս ցուցանիշն ավելի է 32%-ով:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտի 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ներկայում Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-նն այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառվում են տարբեր պրոդուկտներ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև կենսաթոշակային ArCa քարտեր:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0 –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img