ՎՏԲ-Հայաստան բանկում արդեն հասանելի է «Ինտերնետ բանկինգ» ծառայությունը ֆիզիկական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկում արդեն հասանելի է «Ինտերնետ բանկինգ» ծառայությունը ֆիզիկական անձանց համար, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Ինտերնետ-բանկինգը հաճախորդի համար պարզ և հարմար հեռակառավարման միջոց է ՎՏԲ-Հայաստան Բանկում բացված իրենց հաշիվների կառավարման համար: Ի շնորհիվ այդ ծառայության բազմաբնույթ վճարումների իրականացումը, քաղվածքների դիտումը, ավանդների ձևակերպումը, վարկերի մարումը և բանկային այլ պահանջված ծառայությունները հաճախորդները կարող են իրականացնել առանց բանկ այցելելու»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ Ինտերնետ-բանկինգը հանդիսանում է բանկային ծառայությունների պրակտիկ և ժամանակակից փաթեթ:
ՎՏԲ-Հայաստան բանկի «Ինտերնետ բանկինգ» ծառայությունը թույլ է տալիս իրականացնել բանկային վճարումները մաքսիմալ արագությամբ և հարյուր տոկոսանոց ապահովությամբ: Համակարգը թույլ կտա հաճախորդներին կատարել ցանկացած բանկային ծառայություններ ցանկացած օր և ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու` ինտերնետ կապի առկայությամբ:

Ինտերնետ-բանկինգ ծառայությունը թույլ կտա ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին կատարել հետևյալ գործարքները` հետևել հաշիվներին և նրանց ցանկացած շարժին, կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ, ակնթարթորեն փոխանակել արտարժույթ, կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների և այլ հաստատությունների ծառայությունների վճարումներ, վճարել տուգանքներ, տուրքեր, այլ պետական կառույցների ծառայությունների վճարներ, ներդնել և ցանկության դեպքում համալրել ավանդ, մարել վարկեր, պատվիրել դեբետային քարտեր և իրականացնել դրանց կառավարումը:

«Ինտերնետ-բանկինգ ծառայության հիմնական առավելություններն են` աշխատաժամանակի և միջոցների խնայում, դրամական միջոցների կառավարման բարձր օպերատիվություն և անվտանգություն, բանկի աշխատանքի ռեժիմից կախվածության ազատում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ինտերնետ-բանկինգ համակարգին միանալը շատ պարզ է: Այն չի պարտադրում հատուկ ծրագրերի առկայություն և ունի շատ հարմար ինտերֆեյս: Ինտերնետ-բանկինգ ծառայության ակտիվացման համար բավական է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ և ձևակերպել համապատասխան դիմում: Դրանից հետո հաճախորդին տրամադրվում է տոկեն, մուտքանուն և ծածկագիր Ինտերնետ-բանկինգ համակարգ մուտք գործելու համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img