Wed, 25 February
6.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել` ՉԺՀ–ում անշարժ գույքի գների աճի սահմանափակման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի խառը դինամիկա են ցուցադրում` չինական ԶԼՄ–ներում անշարժ գույքի գների աճը սահմանափակող հնարավոր որոշումների ընդունման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

08։54–ի դրությամբ ճապոնական Nikkei Stock Average 225–ը նվազել է 0.41 տոկոսով` մինչև 11361,23 կետ, TOPIX – ը` 0,06%–ով` մինչև 962,06 կետ։ Շանհայի ֆոնդային բորսայի SSE Composite–ը նվազել է 1.02 տոկոսով և կազմել է 2396,90 կետ։ Հոնկոնգյան Hang Seng–ը կորցրել է 0,27%` կազմելով 23319,94 կետ։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0.02 տոկոսով և կազմել է 1982.32 կետ։ Սինգապուրի Straits Times Index–ն ամրացել է 0,25%–ով և հասել է 3296.38 կետի։ Ավստրալական S&P/ASX200–ը սակարկել է աճի կողմը 0.13 տոկոսով և հասել 5070.10 կետի։

China Business News պարբերականը հայտնել է, որ մարտին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա համագումարը կարող է սահմանել անշարժ գույքի աճը զսպող քայլեր։

«Անշարժ գույքի շուկայում գների կարգավորման խստացման սպասելիքներ կան, քանի որ մի շարք քաղաքներում դրանք շարունակում են աճել»,– ասում է CSC International–ի վերլուծաբան Չժու Ցզիսյանը (Zhu Jixiang), ում վկայաբերում է Bloomberg գործակալությունը։

Բացի այդ, շուկային մտահոգում են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի և ֆինանսների նախարար Տարո Ասոյի միջև հնարավոր տարաձայնությունները։ Երկուշաբթի հանդես գալով խորհրդարանում` Աբեն հայտարարել է, արտասահմանյան պարտատոմսերի գնումը կարող է դառնալ Ճապոնիայի մոնետար քաղաքականության գործիքներից մեկը, իսկ երկրի ԿԲ–ի գործունեությունը կարգավորող օրենքը կարող է վերանայվել։ Միաժամանակ, Ասոն հակառակ կարծիք է հայտնել։

«Հավանաբար, քաղաքական գործիչների միջև տարաձայնություններ կան»,– ասում է Parry International Trading–ի կառավարիչ տնօրեն Գևին Պերին (Gavin Parry)։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

TOPIX–ն առանցքային ճապոնական ֆոնդային ցուցիչներից մեկն է, որը հաշվարկվում է ըստ շուկայական կապիտալիզացիայի` Ճապոնական ֆոնդային բորսայի (մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններ) առաջին սեգմենտին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի միջին թվաբանական։

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng–ը (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

SSE Composite–ը (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով:

FTSE Straits Times Index–ը Սինգապուրի ֆոնդային բորսայի գլխավոր ինդիկատորն է, որը հիմնվում է 30 արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի արժեթղթերի վրա։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img