Հայաստանի ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` 8 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի մարտի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

2013թ. փետրվարին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%:

Ինչպես նշված է ԿԲ հաղորդագրության մեջ, խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները:

Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով, որի պարագայում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ տնտեսությունում վերջին զարգացումներով իրական տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների կանխատեսվածից բարձր աճերով, ինչն էլ ուղեկցվել է մասնավոր ծախսումների՝ սպասվածից բարձր աճով: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում Կառավարության կողմից իրականացվել է դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրում դրված բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը հիմնականում չեզոքացրել է ներքին գների վրա մասնավոր պահանջարկի գնաճային ազդեցությունը: Այս պարագայում, ինչպես և ակնկալվում էր, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին տնտեսության ազդեցությունը մնում է թույլ գնաճային:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև կանխատեսվող հորիզոնում ՀՀ տնտեսությունից սպասվող թույլ գնաճային միջավայրի ազդեցությունը 12-ամսյա գնաճի հետագա վարքագծի վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ծրագրով նախատեսված չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ պարագայում գնահատվում է, որ մինչև երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img